ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում գազային հանգույցը կապահովի Եվրոպա գազի մատակարարման անվտանգությունը. Թուրք նախարար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի տարածքում գազի հանգույցի ստեղծումը կապահովի եվրոպական երկրներին էներգակիրների մատակարարման անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարության ղեկավար Ալփարսլան Բայրաքթարը։

«Գազը, որը կմատակարարվի Թուրքիա [որպես հանգույցի նախագծի մաս], շատ կարևոր ներդրում կունենա էներգակիրների մատակարարումների անվտանգության ապահովման գործում, հատկապես Հարավարևելյան Եվրոպայի համար։ Նման էներգետիկ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային հակամարտությունների երկարաժամկետ կարգավորմանը»,- ասել է նախարարը A-Haber հեռուստաալիքի եթերում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ ընդգծել է, որ Թուրքիայի տարածքում գազային հանգույցի ստեղծումը մնում է օրակարգում։ Նրա խոսքով՝ նախագիծը ենթադրում է Եվրոպա գազի մատակարարման էլեկտրոնային առևտրային հարթակի ստեղծում՝ հաշվի առնելով Թուրքիայի՝ որպես մայրցամաք գազի տարանցման երկրի աճող դերը։

2022 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահը առաջ քաշեց Թուրքիայի տարածքում հանգույց ստեղծելու գաղափարը, որտեղ կարող էր վերահղվել «Հյուսիսային հոսք»-ով տարանցման կորցրած ծավալը։ Թուրքական կողմը նշել է, որ ենթակառուցվածքների առումով գրեթե ամեն ինչ պատրաստ է հանգույցի նախագծի իրականացման համար, սակայն անհրաժեշտ է օրենսդրության փոփոխություն։ Առաջին օրենսդրական որոշումներն ընդունվել են ապրիլի սկզբին և վերաբերել են թուրքական Botas նավթագազային ընկերության, ինչպես նաև մի շարք այլ մատակարարների գործունեությանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular