ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը ձախողել է Բաքու-Ստեփանակերտ հանդիպումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արևմուտքի միջնորդությամբ Ստեփանակերտ-Բաքու արդեն երկրորդ հանդիպումն է ձախողվում, այն պետք է տեղի ունենար այսօր՝ Բրատիսլավայում, սակայն Ադրբեջանը երկու օր առաջ հարժարվել է։

Այս տեղեկությունը հայտնել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ Բրատիսլավայում պետք է կայանար հասարակական կազմակերպությունների հանդիպում, սակայն Միացյալ Նահանգների և Եվրամիության միջնորդության ֆորմատը փոխվել է և որոշվել է, որ Բրատիսլավիայում պետք է տեղի ունենա հանդիպումն Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, բայց Ադրբեջանը հրաժարվել է այս հանդիպումից՝ առանց պատճառաբանության։

Անցած ամսվա սկզբին էլ Միացյալ նահանգների առաջարկով հանդիպում պետք է կայանար Բուլղարիայում, սակայն այդ դեպքում էլ հրաժարվել էր պաշտոնական Ստեփանակերտը։ Ի դեպ, Պետրոսյանը քննադատել է Ռուսաստանին, նշել, թե Մոսկվան այս պահին առաջարկում է գնալ Եվլախ հանդիպման, այսինքն՝ Մոսկվան Ադրբեջանում է հանդիպում կազմակերպում, երբ Բաքուն սկսել է ազատագրական պայքարին մասնակցած արցախցիներին առևանգել։ Ըստ էության, Արևմուտքի ջանքերով կազմակերպվող և խափանված այս հանդիպումներն առաջին հերթին հակառուսական ուղղվածություն ունեն և Արևմուտքը փորձում է միջազգային իբր մեխանիզմներ ներդնել, պարտադրել բաքվին և Ստեփանակերտին բանակցել, բնականաբար Ռուսաստանի կողմից հակազդեցություն պետք է լիներ։

Դեռևս շաբաթներ առաջ ռուսական լրատվամիջոցները հայտնեցին, թե ԱՄՆ-ն պարտադրում է Արցախին բանակցել Ադրբեջանի հետ, հակառակ պարագայում սպառնում հակաահաբեկչական գործողություններով։ Եթե առաջին դեպքում Ստեփանակերտը հրաժարվել էր, ապա այժմ որևէ կերպ չի խոչընդոտել հանդիպման անցկացմանը, փոխարենը՝ հրաժարվել է Բաքուն, ուստի և Արևմուտքը բավարար քաղաքական կամք ունենալու դեպքում, պետք է, որ պատժի Ադրբեջանին, ինչը, թերևս այս պարագայում բացառվում է։ Արևմտյան երկրները նույնիսկ երկու օր անց որևէ արձագանք չեն տվել Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը։ 

Գայանե Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular