ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կջարդեմ թշնամու մռութը. ապրիլյան պատերազմի հերոսը չի լռելու. Տեսանյութ

ՎԻԴԵՈ

«Անցած Նոր տարին ես դիմավորեցի դիրքերում: Ուզում եմ շնորհավորեմ զինվորների ու ամբողջ հայ ազգի  Նոր տարին: Թող ամենակարևորը լինի խաղաղության տարի:

Բայց ասում եմ, եթե թշնամին ուզի իր կեղտոտ ոտքը դնի  մեր սուրբ հողին՝ կջարդենք թշվառ մռութը, կոչնչացնենք, որովհետև մենք մեր հողի նվիրյալն ենք ու սա մեր տունն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ապրիլյան պատերազմի հերոս Վալերի Մեհրաբյանը:

1-ին գումարտակի շտաբի պետ 28-ամյա Վալերի Մեհրաբյանը  վիրավորվել էր ապրիլի 4-ին:
Նա բեկորային վիրավորում է ստացել պարանոցի շրջանում ապրիլի 4-ի լուսադեմին: Հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին  Վալերին տեղեկանում է, որ թշնամին շարունակում է առաջ շարժվել: Առաջնագիծը չէր կարող լքել ու վիրավոր վիճակում նորից դիրք է բարձրանում :

Փոխհրաձգության ժամանակ  Վալերին կրկին վիրավորվում է, որովհետև փրկում է Էրիկ Բաբայանի կյանքը:

Վալերի Մեհրաբյանը այն հայորդիներից է, որ իրավամբ այսօր առաջինը բաժակ են  բարձրացնում և խմում Հայոց բանակի և հայ զինվորի կենացը:

«Երկու զավակ ունեմ՝ տղա և աղջիկ:Երկուսին էլ նույն ոգով եմ դաստիարակում: Պետք է ապրեն Արցախում ու պետք եղած ժամանակ զենքով պահեն մեր հողը»,-նշում է նվիրյալ հայորդին:

Նշենք, որ Վալերի Մեհրաբյանի կյանքը կախված է եղել մազից:

Մարտակերտի հոսպիտալում նա  վիրահատության է ենթարկվել՝ կարել են լյարդը, որը վնասվել էր պայթած արկից, ինչից հետո նրան Ստեփանակերտ են  տեղափոխել, եւ ճանապարհին նրա սիրտը կանգ էր առել:

Բժիշկներին հաջողվել է փրկել Վալերիի կյանքը: Նրան հասցնում են  Ստեփանակերտ, իսկ հետագայում` ուղղաթիռով տեղափոխում Երեւան:

Վալերի Մեհրաբյանը երկար ժամանակ կոմայի մեջ է եղել և գտնվել եւ վերակենդացման բաժանմունքում:

Մեհրաբյանը կոմայից դուրս է եկել իր ծննդյան օրը:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular