ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննիչ հանձնաժողովի շոուն շարունակվում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր, ինչպես նախապես գովազդում էին իշխանական բոլոր քարոզչական հարթակները, նախկին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը հրավիրվել էր 44-օրյա պատերազմի հանգմանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով և պատասխանում էր հանձնաժողովի հարցերին (թվով 30 հարց)։ Ի սկզբանե կանխատեսվում էր՝ Տոնոյանը բավական հլու-հնազանդ ենթարկվել է իշխանության կողմից կազմակերպված այս կլոունադային և բավականին կազմակերպված ու գծագրված կատարում է իրեն ստանձնած պարտավորությունները։ Իշխանություններն ամեն ինչ անում են նոր իմիտացիաներ ստեղծել և հերթական տեսարանների չափաբաժինը բաց թողնել հանրային տիրույթում։

Նախ այն փաստը, որ նա իր խոսքում պարբերաբար, հենց ելույթի սկզբից մի քանի անգամ «պարոն վարչապետ» ձևակերպումներ հնչեցրեց, ցույց տվեց, թե ինչի հետ գործ ունենք, որ բեմադրության մեկնարկը տրված է։ Ավելին, նա, մի այնպիսի քծնանքի ու շողոքորտ ձևակերպումներ ու պնդումներ է տիրաժավորում, որոնք ՔՊ-ականների կողմից բավական մարսվող են ու տանելի։ Հարցուպատասխանի ընթացքում ակնհայտ էր, որ իշխանության ներկայացուցիչները հոժարակամ են Տոնոյանի անձի նկատմամբ, չհաշված Քոչարյան Անդրանիկի մի քանի, իբր թե, «կպնողական» կսմիթները որոնք ավելի շատ մթոնոլորտում կոնֆորմիզմ տարածելու նպատակ ունեն, քան Տոնոյանին բշտելու։

Ըստ էության՝ իր խոսքում նախկին նախարարը փորձում էր հանդիսատեսի առաջ այնպիսի կերպար ստեղծել, որ այս ժամանակահատվածում ինքը գտնվել է բավական լարված ու ծանր հոգեբանական վիճակում և իր համար շատ դժվար է այդ օրերը վերապրել և, իբր, թե, ամսաթվերի ու իրադարձությունների ժամանակագրության հետ կապված հարցադրումներում երկար մտածելով ու հիշողության «քրքրումներն» այդ փաստի առհավատչյան են։ Տոնոյանի բովանդակային խոսքի հետ կապված գրեթե ոչ մի ռացիոնալ վերլուծություն անել դժվար է, քանի որ փաստացի ոչ մի «սենսիացիոն» ու «ցնցող» փաստի հետ կապված արձանագրում ու սկանդալային տեղեկատվության ականտես չդարձանք։ Անգամ, որոշակի ինտրիգներ պարունակող հարցերի դեպքում, Տոնոյանի առաջարկությամբ հարցի պատասխանը տեղափոխվում էր «փակ ռեժիմ», որտեղ ինչպես հայտնի է լրիվ տնավարի միջավայր է։

Այս առումով հետաքրքիր է առանձնացնել մի շատ կարևոր նյուանս․ իր խոսքում, երբ թեման գնում էր ընդդիմության ներայացուցիչների մասնակցության դրվագին, Տոնոյանը հորդորեց ընդդիմադիր խմբակցությունների մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, գալ, հարցեր տալ, լսել իր կողմից հնչող պատասխաններն ու մեկնաբանությունները։ Ավելին, նա ընդգծեց հատկապես «ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի մասնակցության» հատվածը՝ նշելով, թե «այդ կուսակցությունները քաղաքական դաշտում ամենաերկրար գործունեություն ծավալած կուսակցություններն են և  ունեն ինստիտուցիոնալ հիշողություն ու շարունակելու են իրենց գործուենությունը քաղաքկան դաշտում»։

Հենց այստեղ սկսվում է այս բեմականացման, ավելի կոնկրետ դիմակահանդեսի հետաքրքիր դրվագը, երբ ինստիտուցիոնալ հիշողության մասին խոսում է, նույն ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի վրայից «թռած» անձնավորությունը, ով օգտագործեց հարմար դրվագն ու թռավ Նիկոլի գիրկը՝ նրանից մուրալով պաշտպանության գերատեսչության ղեկավարելու մանդատը։ Բացի դրանից, իր կառավարման օրերին առիթը բաց չէր թողնում և լոթիավարի խոսում էր «նոր պատերազմի, նոր տարածքների» մասին։ Թերևս Տոնոյան Դավիթը մոլորության մեջ էր և չէր էլ պատկերացնում, թե ով է Նիկոլը և ինչպես է «շնորհակալություն» հայտնելու իր քաղաքական ընտանիքն առաջին իսկ առիթն օգտագործելով լքածի հետ, չեմ բացառում, որ գուցեև զղջում է, բայց, ինչպես ասում են, մի փոքր ուշացել է, իսկ «գնացքը մտել է Ջաջուռ»։

Ամփոփելով հավելենք, որ քննիչ հանձնաժողովում նմանօրինակ տնական քննարկմանը, չի բացառվում, որ Նիկոլը որոշակի զիջումների գնա և որոշ ժամանակ անց վարձահատույց լինի Տոնոյանին՝ «բաշխելով» ազատություն։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular