ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել՝ համաձայն երկրի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի տվյալների։ Ահազանգը հնչել է ժամը 07.12-ին Ուկրաինայի Կիրովոգրադի մարզում։

Ավելի ուշ ժամը 07.28-ին լսվել է Կիևում. մեկ րոպե անց տագնապ է հայտարարվել Չեռնիգովի, Չեռնովցիի, Ժիտոմիրի և Տերնոպոլի շրջաններում, իսկ հետո՝ բոլոր մյուս շրջաններում։

Ռուսական բանակը հոկտեմբերի 10-ից պարբերաբար հարվածներ է հասցնում Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության, ռազմական կառավարման, կապի և էներգետիկ օբյեկտների վրա։ Ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, սա պատասխան է Ղրիմի կամրջի վրա կատարված ահաբեկչությանը և Ռուսաստանում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա կատարված այլ հարձակումներին։ Այդ ժամանակից ի վեր ամեն օր ուկրաինական շրջաններում, երբեմն՝ ամբողջ երկրով մեկ հնչում են օդային տագնապների ահազանգեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular