ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անդրանիկ Քոչարյանի հեգնանքը. Դավիթ Տոնոյանի կցկտուր արդարացումները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ցավալի էր տեսնել Հայաստանի նախկին պաշտպանության նախարար, անորակ հրթիռների գործով տևական ժամանակ կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանին ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստում։ Հարցաքննությունից տպավորություն էր, թե Դավիթ Տոնոյանն ամեն ինչ անում է Նիկոլ Փաշինայնի դեմքը պարզերես անելու, իսկ պարտության ողջ մեղքը հայկական բանակի վրա բարդելու համար։ Ցրված, կցկտուր, խեղճացած. ահա այսպես կարելի է բնութագրել մի քանի ժամ տևած հարցաքննությունը, որը իշխանությունները համաձայնվել էին հեռարձակել ուղիղ եթերով, թեև մինչ այդ հաղորդվում էր, թե դռնփակ նիստ է կայանալու։

Տոնոյանը ողջ մեղքը բարդեց զինվորականության վրա, թեև բառացի այդպես չասաց, սակայն նրա ակնարկները հենց դա էին նշանակում, մասնավորապես նշեց, թե պաշտպանության նախարարությունը չի կանխատեսել, որ Թուրքիայի զինված ուժերը կարող են հայտնվել պատերազմական գործողություններից ընդամենը 25-40 կմ–ի վրա, նշեց, թե պատերազմի նախօրեին նույնիսկ իրավիճակը սպառնալից են գնահատել, սակայն տեղեկություններ չեն ունեցել Ադրբեջանի հարձակման վերաբերյալ, ավելին պնդեց, թե պատերազմը սկսելու մասին տեղեկանալուց միայն 3 ժամ անց կարողացել է ինքնաթիռ գտնել Հայաստան վերադառնալու համար։

Տոնոյանը նաև մի շարք առումներով փորձեց «բոչկա» գլորել Ռուսաստանի ուղղությամբ՝ նշելով, թե տևական ժամանակ հետևել են թուրքական ինքնաթիռների շարժին, այդ մասին ահազանգել իրենց գործընկերներին, սակայն իրենց հորդորել են չսադրել նոր էսկալացիա։ Ամենաուշագրավ արտահայտությունը, թերևս Դավիթ Տոնոյանի արած մի արտահայտությունն էր, թե վարչապետին պետք է անհապաղ օժտել նաև խաղաղ պայմաններում գերագույն գլխավոր հրամանատարի կոչումով։

Ամենաուշագրավն այս պայմաններում Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ակնարկն էր լրագրողների հետ զրույցում։ «Դավիթ Տոնոյանը ոնց որ թե ուզում է բոլորի մեղքը վերցնել իր վրա»,- նշել էր Քոչարյանն՝ այս կերպ հենց բացահայտելով իշխանությունների ողջ մանիպուլացիան, ի դեմս Դավիթ Տոնոյանի և մյուս զորահրամանատարների 44-օրյա պատերազմում կրած պարտության ամբողջ մեղքը բարդել զինվորականության վրա՝ սպիտակեցնելով Նիկոլ Փաշինյանի երեսը։

Գոհար Ղազինյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular