ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … լեռնադահուկային սպորտ

ՖՈՏՈ

Լեռնադահուկային սպորտը հանգստի ակտիվ տեսակ է, դա դահուկներով սահք է լեռների ձյունածածկ լանջերից։ Ժամանակակից աշխարհում այն ​​պատվավոր տեղ է զբաղեցնում ինչպես սիրողական մակարդակում, այնպես էլ մասնագետների շրջանում։
Լեռնադահուկները հայտնվել են 18-րդ դարում սկանդինավյան երկրներում։ Սա բացատրվում է նրանով, որ ձմեռային դաժան պայմաններում լեռների լանջերով հնարավոր էր շարժվել միայն դահուկների պես մի բան օգտագործելով։ 18-րդ դարում դահուկները շատ ավելի կարճ և լայն էին, քան ժամանակակիցները, և ավելի շատ նման էին ձյան կոշիկների: Սկանդինավիայում լեռնային տեղանքը բարձր է, բայց հաճախ հանդիպում էին աճող ծառեր և տարատեսակ թփեր: Մարդիկ, ովքեր ամեն օր ճանապարհ էին անցնում և հասնում նոր տարածքներ, ստիպված էին մանևրել այդ բնական խոչընդոտների միջև: Հավասարակշռությունը չկորցնելու համար սկանդինավյան հայտնագործողները օգտագործել են նիզակ։ Հետո սկսել են փայտից երկար ձողեր պատրաստել, որը հիմքում հաստանում էր։ Զարմանալի չէ, որ Նորվեգիայում է առաջին անգամ հայտնվել սլալոմի նման մի բան, որը թարգմանաբար նշանակում էր «հետք ձյան մեջ»:
Ընդհանրապես ընդունված է, որ լեռնադահուկային սպորտի առաջին նշանակալից մարզական իրադարձությունը եղել է Նորվեգիայի Տրոմսո քաղաքի լեռներից իջնելը։ Հենց այնտեղ՝ 1843 թվականին, որոշվեց այդ դահուկավազքի առաջին չեմպիոնը։ 1879 թվականին Տելեմարկեն քաղաքում անց է կացվել արագ դահուկավազքի մրցաշար՝ սլալոմ Գասբի լեռան վրա: Այն ժամանակ  ամենահայտնիներից է եղել Հոլմենկոլեն լեռներից իջնելու մրցումները։ Այդ լեռները բարձր են, և մասնակիցները մեծ արագություն պետք է զարգացնեն ժայռոտ սարերի երկայնքով։ Ի տարբերություն տեղացիների, այլ վայրերի մարզիկները վախենում էին բարձր արագություններ զարգացնել, հետևաբար, շատ հաճախ կանգ էին առնում և շրջանցում բլրակները դրանց վրայով ցատկելու փոխարեն: Նման մրցումներից հետո ամբողջ Եվրոպան իմացավ նման անսովոր և հետաքրքիր սպորտաձևի մասին։
Ժամանակակից դահուկային սպորտի առաջամարտիկներից է եղել ավստրիացի Մաթիաս Զդարսկին, ով կատարելագործել է լեռներից վայրէջքի տեխնիկան։ Նա է 1896 թվականին կիրառել և զարգացրել բարձր լեռներից անդադար վայրէջք կատարելու հմտությունը։ Ընդ որում այդ ժամանակ են ծառերի և ժայռերի տեսքով խոչընդոտներից ճշգրիտ խուսափելու համար առաջին անգամ  օգտագործվել կողմնորոշիչներ դրոշակները։ Որպեսզի մարմնի քաշը չխանգարի կտրուկ վայրէջքին, ավստրիացին հորինել է ավելի կոշտ կապեր և կոշիկներ, որոնք հիանալի կերպով օգնում էին ֆիքսել դահուկները: 19-րդ դարի վերջում Մաթիասը հրատարակել է ձեռնարկ, որտեղ նկարագրված են լեռնադահուկորդի բոլոր տեխնիկական հնարքները։ 
10 տարի անց սկսել են մրցումներ անցկացվել ոչ միայն արագության, այլ նաև որոշակի հատվածում հնարավոր առավելագույն քանակի պտույտների համար։ Միևնույն ժամանակ, հաշվի է առնվել որոշակի ժամանակահատված, որի ընթացքում մարզիկը կարողացել է դրանցից ավելի շատ կատարել: Այդ ժամանակվանից էլ երկրպագուներն ու մարզիկները «հիվանդացել են» նոր մարզաձևով և այն հասցրել պաշտոնական միջազգային մակարդակի։ 20 տարի է պահանջվել, որպեսզի Դահուկավազքի միջազգային ֆեդերացիան որոշի լեռնադահուկային սպորտը ներառել իր մրցումների ցանկում։ Լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջին առաջնությունն անցկացվել է 1931 թվականին, մրցութային ծրագրում ներառված էր ինչպես լեռնադահուկային սպորտ, այնպես էլ սլալոմ։ Կարող էին մասնակցել և՛ կանայք, և՛ տղամարդիկ։ 1936 թվականին դահուկավազքը ներառվել է Գերմանիայի Գարմիշ-Պարտենկիրխեն քաղաքի ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում։ Այդ ժամանակից ի վեր ամբողջ աշխարհում լեռնադահուկային սպորտի սիրահարների թիվը անշեղորեն աճում է, և այդ սպորտաձևը զարգանում ու մասսայականանում է:


 Нет описания.


Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular