Պուտինը հաստատել է ՌԴ-ի պատրաստակամությունը՝ վերադառնալ հացահատիկի գործարքին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանին է ներկայացրել այն պատճառները, թե ինչու է Ռուսաստանը դուրս եկել հացահատիկի գործարքից․ հայտնում է Կրեմլը: Նա ներկայացրել է Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը՝ կապված հացահատիկի գործարքի դադարեցման հետ։
ՌԴ նախագահը հաստատել է ՌԴ-ի պատրաստակամությունը՝ վերադառնալ հացահատիկի գործարքին, երբ Արևմուտքը կատարի իր պարտավորությունները:
Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու էներգետիկայի ոլորտում ռազմավարական համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։