ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ պատժամիջոցների նոր փաթեթի համաձայն՝ Տոկիոն 758 դիրքով ընդլայնել է Ռուսաստանի Դաշնություն արտահանման համար արգելված ապրանքների ցանկը։ Այս մասին հայտնում է գերատեսչության կայքը։

Գերատեսչությունն ընդգծում է, որ արգելքն ուժի մեջ է մտնում օգոստոսի 9-ից։ Սահմանափակումները վերաբերում են լուսանկարչության և նկարահանման նյութերին, ինչպես նաև օգտագործված հագուստին: Բացի այդ Ռուսաստան կարգելվի ներմուծել քիմիական արդյունաբերության արտադրանք, պլաստմասսա, կաուչուկ և դրանից պատրաստված ապրանքներ, օրինակ՝ խոշոր մեքենաների անվադողեր, ինչպես նաև էլեկտրական ապրանքներ, լոկոմոտիվներ և երկաթուղային վագոններ։

Նախարարությունն արգելել է նաև փայտի և փայտյա իրերի, թղթի և ստվարաթղթի, գծագրերի և սխեմաների, քարի, գիպսի, ցեմենտի, ոչխարի և այլ կենդանիների բրդի, բամբակի և բամբակյա արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն։ Պատժամիջոցների ցանկում ներառվել են նաև մետաղներ՝ պղինձ, նիկել, ալյումին, կապար, ցինկ, անագ, ինչպես նաև ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանք։

Սրանից առաջ, Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն ասել էր, որ Ճապոնիայի կառավարությունը դեռ չի հաստատել Ռուսաստան 1,9 լիտրը գերազանցող  ծավալի շարժիչով նոր և օգտագործված մեքենաների արտահանումն արգելելու ծրագրերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular