ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 03 օգոստոս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Նիգեր՝ Անկախության օր Ֆրանսիայից, Վենեսուելա՝ Դրոշի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1903 – ծնվել է ֆրանսահայ գրող, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը հանդիսացող Շահան Շահնուրը։
1903- ծնվել է հանրահայտ բժիշկ Լևոն Հարությունյանը:
1930 – ծնվել է հայազգի խորհրդային ատոմային տեխնիկ Եվգենի Աբրահամյանը:
1935 – ծնվել է վրացի պատմաբան, լեզվաբան և հայագետ Զազա Ալեքսիձեն:
1937 –ծնվել է  նկարիչ և  խեցեգործ Վան Սողոմոնյանը:
1966 – ծնվել է մշակութային գործիչ, ազգային պարարվեստի մասնագետ, արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանը։
2007- ACBA-Credit Agricole բանկն առաջին անգամ Հայաստանում ստորագրել է սինդիկացված վարկի պայմանագիր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և աշխարհում խոշորագույն բանկային խմբերից մեկի` Citigroup-ի հետ: 
2009-վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական քաղաքական և պետական գործիչ, տնտեսագետ, ակադեմիկոս Ստեփան Սիտարյանը:
2010 – հայերեն Վիքիպեդիան հատել է 10 000 հոդվածի շեմը։
2011-Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերից մեկում 2010 թվականի նոյեմբերի 19-ին տեղի ունեցած չորս զինվորների սպանության և երեք զինվորների վիրավորելու գործով մեղադրվող զինծառայող Մանվել Հազրոյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման:
2018-Շուռնուխ գյուղի մի խումբ բնակիչներ պահանջել են համասեռամոլներին հեռանալ գյուղից, այնուհետև նրանց միջև ծագել է վիճաբանություն, որի ընթացքում գյուղացիները ծեծի են ենթարկել նրանց: Չորս անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
2020- վախճանվել է Հայաստանի նախկին պետնախարար, աշխարհահռչակ հնագետ Գրիգոր Արեշյանը:
2022- ադրբեջանական սադրանքների հետևանքով սրվել է իրավիճակն Արցախի հյուսիասային և արևմտյան սահմաններում, կիրառվել են ԱԹՍ-ներ և հրետանի եղել են զոհեր և վիրավորներ, հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք: 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1492 – Կոլոմբոսը 3 կարավելլաներով՝ «Սանտա-Մարիա», «Նինյա» և «Պինտա», դուրս է եկել Պալոս-դե-լա-Ֆրոնտերա քաղաքի նավահանգստից  և ուղևորվել է գտնելու Ասիա տանող կարճ ճանապարհը: Սկսվել է Կոլոմբոսի առաջին ճամփորդությունը:
1546 –մարդասիրական ստեղծագործություններ հրատարակելու համար կախաղան է բարձրացվել ֆրանսիացի հրատարակիչ Էտյեն Դոլեն:
1770 –ծնվել է Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ 3-րդը:
1778 –Միլանում բացվել է «Լա Սկալա» օպերայի շենքը:
1811 –ծնվել է պտուտակային վերելակների և վերելակի անկումը կանխող թակարդների գյուտարար Էլիշա Օտիսը:
1829– Փարիզի Երաժշտության թագավորական ակադեմիայում (Օպերա Գառնիե) կայացել է Ջոակինո Ռոսինիի «Վիլհելմ Տելլ» օպերայի պրեմերան։
1882 –ԱՄՆ-ի կոնգրեսը 10 տարով արգելել է չինացիների միգրացիան երկիր, ինչպես նաև արգելել է երկիր մուտք գործել լուսնոտներին, հանցագործներին և հոգեկան հիվանդներին:
1904 –անգլիական արշավախմբի անդամները մտել են Տիբեթի մայրաքաղաք Լհասա:  Նրանք սուրբ քաղաք Լհասա մտած առաջին եվրոպացիներն էին:
1904- ծնվել է ամերիկացի ֆանտաստ գրող Կլիֆֆորդ Սայմարկը: 
1912 - Օսմանյան կայսրությունը դպրոցներում թույլատրելով ալբաներենի դասավանդումն Ալբանիային շնորհել է սահմանափակ անկախություն:
1914 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան պատերազմ է հայտարարել Ֆրանսիային:
1919 – վախճանվել է գերմանացի իրավաբան, բանաստեղծ, գրականագետ Յոզեֆ Կոհլերը:
1926 –լոնդոնյան Պիկադիլլի հրապարակում տեղադրվել են առաջին լուսացույցերը:

1956 - Սիրիայում տեղի է ունեցել  ռազմական հեղաշրջում:
1960 - Նիգերն անկախություն է ստացել Ֆրանսիայից:
1968 –վախճանվել է ԽՍՀՄ մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Կոնստանտին Ռոկոսսովսկին:
 1975 - Մարոկկոյում Բոինգ-707 մարդատար ինքնաթիռը բախվել է լեռանը, զոհվել է 188 մարդ:
1980 –Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում տեղի է ունեցել 12-րդ օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը:
1988 –խորհրդային բանտից վաղաժամկետ ազատ է արձակվել գերմանացի Մատիաս Ռուստը, որն իր ինքնաթիռով վայրէջք էր կատարել Մոսկվայի Կարմիր հրապարակում:
1994 – վախճանվել է ռուս խորհրդային դերասան Ինոկենտի Սմոկտունովսկին:
1998- վախճանվել է խորհրդային և ռուսական կոմպոզիտոր և դաշնակահար, երաժշտության թեորետիկ Ալֆրեդ Շնիտկեն:
 2005 - Մահմուդ Ահմադինեժադը դարձել է Իրանի նախագահ:
2008 – վախճանվել է  ռուս արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Սոլժենիցինը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular