ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր շոուներ՝ քրեական գործերի տեսքով. ինչի՞ց են շեղում հանրությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում և Արցախում ստեղծված խայտառակ ծանր իրավիճակի ֆոնին փաշինյանական վարչախումբը որոշել է նոր շոուներով և քրեական գործերով շեղել հանրության ուշադրությունը։ Վերջին օրերի ընթացքում մի քանի քրեական գործեր են հարուցվել, թարմացվել են նախկին գործերը, ընդ որում փորձում են հնարավորինս հնչեղ անուններ ներգրավել այս գործընթացում՝ միաժամանակ նաև չվնասելով սեփական շահերին։

Մասնավորապես, կրկին մեղադրյալ է դարձել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որին մեղադրում են ընդհուպ 10 միլիոն դոլարի գումարի լվացման մեջ։

Քրեական գործ է հարուցվել արդարադատության գործող նախարար Գրիգոր Մինասյանի հոր՝ Արա Մինասյանի նախկին աշխատակիցների դեմ, նրանց էլ մեղադրում են Մինասյանին օժանդակելու և մեծ գումարներ գրպանելու մեջ։

Երեկ էլ հայտնի է դարձել, որ միջազգային հետախուզում է հայտարարվել «Հանրապետական» նախկին պատգամավոր, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանի դեմ՝ առնվազն 1 միլիարդ դրամի ապօրինի գումարների լվացման մեղադրանքով։

Մեկ այլ քրեական գործով էլ մեղադրյալ է դարձել նախկին ոստիկանապետի դուստրը՝ Յուլիա Գասպարյանը։ Ի դեպ, Հայստանում մշտապես ջենտլմենական պայմանավորվածություն է եղել, որ իշխանությունները հետապնդել են բացառապես քաղաքական դեմքերին՝ ձեռք չտալով նրանց ընտանիքի անդամներին։ Եթե Արթուր Գևորգյանի դեպքում հասկանալի է՝ նա բավականին հետաքրքիր քաղաքական ուղեգիծ ունի, բացի Գասպարյանի փեսան լինելուց նաև եղել է պատգամավոր, Դավթաշենի թաղապետ, ապա Վլադիմիր Գասպարյանի դստեր դեմ քրեական գործ հարուցելու հանգամանքը ցույց է տալիս գործող իշխանությունների ճղճիմ էությունը, նույնիսկ, եթե այս գործով Գասպարյանի դուստրն ինչ-ինչ առնչություն ունեցել է, ապա Քննչական կոմիտեի նյութերից կարելի է եզրակացնել, որ այս դեպքերով պետք էր քրեական գործ հարուցել ոչ թե Վլադիմիր Գասպարյանի դստեր, այլ հենց Գասպարյանի դեմ, իսկ դստեր հանգամանքը չօգտագործվեր նրան բռնաճնշումների ենթարկելու համար։ Փաշինյանական իշխանությունը նույնիսկ այս հարցում է գերազանցել իր նախորդներին՝ հատելով բոլոր կարմիր գծերը։

Լուսինե Ալեքսանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular