ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է հայտնի դերասանուհին... Եվս մեկ տաղանդավոր մարդ հրաժեշտ տվեց մարդկությանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մահացել է դերասանուհի Իրինա Միրոշնիչենկոն: Նա 81 տարեկան էր։

Օրեր առաջ, մեր տվյալներով, նրա գլխուղեղում բարորակ ուռուցք է հայտնաբերվել։ Նաև դերասանուհու մոտ ախտորոշվել է գրիպ՝ բարդություններով, երկու երիկամների կիստաներով և ստամոքսի պատերի հաստացումով։ Նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում։

30-ին Միրոշնիչենկոյի կատարած վերջին համակարգչային տոմոգրաֆիան ևս մեկ անգամ հաստատել էր, որ մեդուլլայում փոփոխություններ են հայտնաբերվել։ Դերասանուհին նախկինում հսկել է այս նորագոյացությունը և հուլիսին ենթարկվել հետազոտության։

Աստղի ինքնազգացողությունը վատացել է հուլիսի 30-ին։ Նրան տեղափոխել են ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց։

Միրոշնիչենկոն խաղացել է Մոսկվայի գեղարվեստական ​​թատրոնի բեմում, նկարահանվել «Ես շրջում եմ Մոսկվայով», «Անդրեյ Ռուբլյով», «Ձմեռային բալ» և այլն ֆիլմերում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular