ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացելով այս սատկած կետի որովայնը, գիտնականները շոկի մեջ ընկան․ միայն տեսեք, թե ինչ հայտնաբերեցին կենդանու փորում (Photo)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դանիայի ափերի մոտ հայտնաբերելով սատկած և ափ նետված կետի մարմին, գիտնականները ենթադրել են, որ նա պարզապես մոլորվել է և Հյուսիսային Ատլանտիկայի ջրերի փոխարեն՝ հայտնվել է ծանծաղուտում:

Բայց երբ նրանք բացել են կետի փորը, տեսել են սարսափելի ճշմարտությունը:

Կենդանու ամբողջ որովայնը լիքն է եղել աղբի տոպրակներով և պլաստիկով: Հենց դա էլ եղել է կենդանու սատկելու պատճառը:

Գիտնականները բոլորովին չեն զարմացել. համաշխարհային օվկիանոսում հայտնվող պլաստիկն ամեն օր շատ ծովային կենդանիների է սպանում, այդ թվում՝ կետերի, դելֆինների, կրիաների:

 

   

Ընկնելով կերակրափողի մեջ՝ պլաստիկը խցանում և արգելափակում է ստամոքսի աշխատանքը, ինչի հետևանքով կենդանին դանդաղ և տանջալից կերպով սատկում է սովից ու թունավոր նյութերից:

Լոս-Անջելեսում Կառոլինայի համալսարանի տվյալներով՝ տարեկան համաշխարհային օվկիանոսն է ընկնում մոտ 20 մլն տոննա պլաստիկ:

Դրա տեսակների մեծ մասը քայքայվում է մի քանի հարյուր տարում: Բայց նույնիսկ բիոպլաստիկն է թունավոր կենդանիների համար և կարող է մահվան հանգեցնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular