ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության տարածքում` Oգոստոսի 3-ի ցերեկը, 5-6-ն առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-6-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան` 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-ին կնվազի 6-8 աստիճանով, 5-8-ը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում` Oգոստոսի 3-ին, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-ին, 5-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular