ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իռլանդիան հրաժարվել է մտնել ՆԱՏՕ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը հայտարարել է, որ Դուբլինը չի հրաժարվի չեզոքության դիրքորոշումից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ֆոնին։ Financial Times-ի հարցազրույցում նա նշել է, որ դա վերաբերում է Հյուսիսատլանտյան դաշինք մտնելուց հրաժարվելուն, չնայած Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ դաշինքի անդամ դառնալու որոշմանը Ուկրաինայում հակամարտության պատճառով։

«Իռլանդիան երբեք չի դառնա զգալի ռազմական տերություն, երբեք չի դառնա հսկայական ակտիվ ՆԱՏՕ-ի համար, եթե մենք երբեւէ նրան միանանք էլ»,- ասել է Վարադկարը։

Նա ավելացրել է, որ Դուբլինը չի պատրաստվում հրաժարվել նաեւ այլ պետություններին օգնելու իր դիրքորոշումից, օրինակ՝ Ուկրաինային, ուղարկելով միայն ոչ մահասփյուռ սարքավորումներ եւ հումանիտար օգնություն։

Շվեդիան Ֆինլանդիայի հետ միասին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2022թ. մայիսին՝ Ուկրաինայում հակամարտության պատրվակով խախտելով բազմամյա հրաժարումը ռազմական դաշինքին միանալուց։ Երկու պետությունների ինտեգրումը բախվել է դիմադրության Թուրքիայի կողմից, որը պահանջում է հյուսիսային երկրներից փոխել ահաբեկիչների դեմ պայքարի ուղղությունը, հատկապես քրդական խմբերի հարցում, որոնք կապված են 2016թ. թուրքական պետական հեղաշրջման հետ։ Եվ եթե Հելսինկին Անկարայի հետ բոլոր խնդիրները կարգավորել է՝ մտնելով ՆԱՏՕ 2023թ. ապրիլին, ապա Ստոկհոլմը երկար ժամանակ չէր կարողանում պայմանավորվել թուրքական կողմի հետ։ Միայն հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնեց որքան հնարավոր է արագ Թուրքիայի խորհրդարան ուղարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը եւ սերտորեն աշխատել պատգամավորների հետ արձանագրության վավերացումն ապահովելու համար։ Անկարայից բացի, Ստոկհոլմի մուտքը չի վավերացնում նաեւ Հունգարիան, սակայն Բուդապեշտում հավաստիացնում են, որ դաշինքի՝ այդ որոշմանը հավանություն տվող վերջին անդամ պետությունը չեն լինի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular