ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լաչինի միջանցքում անօրինաբար առեւանգված Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի կողմից առեւանգված Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանը հարցաքննվել է իր դեմ սարքված քրեական գործով։ APA-ի հարցազրույցում Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ օգնական Իլղար Սաֆարովը տեղեկացրել է, որ կալանավորումից հետո Վագիֆ Խաչատրյանը զննվել է եւ առաջին հերթին հասցվել բուժհաստատություն։

Բուժումից հետո նրան փաստաբան եւ թարգմանիչ են տրամադրել։ Սաֆարովը նշել է, որ Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել, ինչից հետո նա հարցաքննվել է։

Իլղար Սաֆարովը տեղեկացրել է նաեւ, որ ներկայում Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ քննչական այլ գործողություններ են վարվում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular