Ռուսաստանն ու Իրանը քննարկել են ՀՏԳ-ների միջև կապերի ընդլայնման հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը և Իրանը քննարկել են երկու երկրների հատուկ տնտեսական գոտիների (ՀՏԳ) միջև համագործակցության հուշագրի կնքման հարցը։ Այս մասին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը՝ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչի և Իրանի նախագահի խորհրդական, Իրանի ազատ գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի հանդիպման արդյունքներով։
«Կողմերը քննարկել են Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության և Իրանի ազատ առևտրի, արդյունաբերության և հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի միջև հուշագրի կնքման հարցը՝ Ռուսաստանի և Իրանի հատուկ տնտեսական գոտիների համագործակցության միության մասնակցությամբ, որն ուղղված է լինելու ՀՏԳ-ների միջև կապերի ընդլայնմանը` արտադրական, առևտրատնտեսական և ներդրումային փոխգործակցության իրականացման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տեսակոնֆերանսի ձևով հանդիպման ժամանակ Դմիտրի Վոլվաչն իրանցի գործընկերներին տեղեկացրել է Ռուսաստանում «Տեխնոլոգիաներ և լոգիստիկա» միության ստեղծման մասին։ «Միության գործունեությունն ուղղված է Ռուսաստանի և մերձկասպյան տարածաշրջանի երկրների և դեպի «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցք ձգտող երկրների միջև առևտրատնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ համագործակցության խորացմանը», - նրա խոսքն է մեջբերում մամուլի ծառայությյունը։