ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան և ՄԹ-ն ամրապնդում են գործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բրիտանիայի արտահանման նախարար Մալքոլմ Օֆորդը հայտարարել է, որ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները ավելի են մերձենում պաշտպանական արդյունաբերության ոլորտում։

 

«Ես իրական աճ և ակտիվություն եմ տեսնում Թուրքիայի շատ ոլորտներում, հատկապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Մեծ Բրիտանիան կարող է իր դերն ունենալ Թուրքիային աջակցելու գործում»,- ասել է նա:

 

 

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան և Թուրքիան պատրաստ են ավելին անել միասին՝ աջակցելով միմյանց և գտնելով փոխշահավետ հնարավորություններ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

 

Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպան Օսման Քորայ Էրթաշը նույնպես ընդգծել է երկու երկրների միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության աճի կարևորությունը։ Նա ասել է, որ թուրքական պաշտպանական ընկերությունները ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Մեծ Բրիտանիայի հետ համագործակցելու հարցում և կարևորել է վերջին զարգացումները, ինչպիսիք են թուրքական պաշտպանական ընկերության կողմից բրիտանական կազմակերպության ձեռքբերումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular