ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անգործության գինը շատ բարձր է. կոչ ենք անում ՄԱԿ-ին և նրա ԱԽ-ին ձեռնարկել հրատապ միջոցներ. Վահե Գեւորգյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ԱԽ «Հակամարտային իրավիճակներում պարենային անվտանգության ապահովումը և սովի բացառումը» թեմայով քննարկման ժամանակ:

Նա, մասնավորապես, նշել է.

«Սովի մատնումը պատմության ընթացքում պարբերաբար օգտագործվել  է որպես պատերազմելու և ցեղասպանության ենթարկելու միջոց։ Սակայն այսօր ես չեմ պատրաստվում անցյալից օրինակներ բերել կամ գնահատել սովի ապագա ռիսկերը կոնֆլիկտի կոնտեքսում։ Փոխարենը ցանկանում եմ խորհրդի ուշադրությունը հրավիրել այժմ տիրող իրավիճակին, որի ժամանակ մարդիկ չգիտեն, թե արդյոք այսօր կկարողանան կաթ հայթայթել իրենց փոքրիկների, հացի կտոր իրենց երեխաների համար կամ դեղորայք գտնել ծանր հիվանդ հարազատների համար։

Հենց այս պահին ԼՂ ժողովուրդն առերեսվում է գոյաբանական վտանգի հետ, որն առաջացել է Ադրբեջանի կողմից ամբողջական շրջափակման հետևանքով: 7 ամսից ավելի Ադրբեջանը փակ է պահում Լաչինի միջանցքը՝ հումանիտար կյանքի ուղին, որը կապում է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ: Այս ապօրինի և անմարդկային արարքը Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում է։ Այս տարվա հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից միջանցքի ամբողջական շրջափակման պատճառով ընդհատվել է սննդի, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների մատակարարումը՝ ստեղծելով ամբողջական հումանիտար ճգնաժամ: Գազի և էլեկտրականության մատակարարման ընդհատումը խաթարել է տրանսպորտի, առողջապահական և սոիալական համակարգերի աշխատանքը՝ խախտելով մարդկանց հիմնարար իրավունքները:

Շրջափակումը հատկապես անդառնալի հետևանքներ է ունենում հասարակության ամենախոցելի հատվածների համար: Վիտամինների և սննդի պակասի հետևանքով 2000 հղի կին, 30000 երեխա, 20,000 ծերեր և 9000 հաշմանդամ տառապում է և փորձում դիմակայել թերսնման, տարրական պարագաների և դեղորայքի բացակայության պայմաններում: Ադրբեջանը շարունակաբար թիրախավորում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակչությանը՝ ընդլայնելով բնակչությանը սովi մատնելու իր անթաքույց մտադրությունը: Այս մտահոգիչ երևույթներն արդեն բարձրաձայնվել են ԿԽՄԿ կողմից, որը ԼՂ-ում գործող միակ մարդասիրական առաքելություն իրականացնող կառույցն է:

Հուլիսի 25-ի իր հաղորդագրության մեջ Կարմիր խաչը մտահոգություն է հայտնել խորացող հումանիտար ճգնաժամի մասին և շեշտել է, որ ներկայումս չի կարողանում հումանիտար  մատակարարումներ ապահովել ԼՂ խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով՝ ընդգծելով, որ իր մարդասիրական օգնությամբ ավտոշարասյուները տեղի բնակչության համար կենսական նշանակություն ունեն:

Այդ հաղորդագրությունից 3 օր անց Ադրբեջանը ձերբակալեց 68-ամա Վագիֆ Խաչատրյանին, որին ԿԽՄԿ-ն ԼՂ-ից բուժման համար տեղափոխում էր Հայաստան: ԿԽՄԿ պատշպանության ներքո գտնվող անձի ձերբակալումը, ում տեղափոխությունը նախապես համաձայնեցվել է Ադրբեջանի հետ, ուխտադրուժ քայլ չէր, այլ նախապես հստակ հաշվարկված էր  խոչընդոտելու ԼՂ-ում ԿԽՄԿ աշխատանքը:

Մարդկանց կենսական կարիքները բավարարելու համար ՀՀ կառավարությունը հուլիսի 26-ին որոշեց ԼՂ ուղարկել մոտ 360 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք՝ հիմնականում սնունդ և դեղորայք: Մենք դիմել ենք ՌԴ խաղաղապահ առաքելությանը՝ կազմակերպելու կարիքի մեջ հայտնված մարդկանց մարդասիրական օգնության մատակարարումը, ինչը անցած ամիսների ընթացքում հաճախ է իրականացվել: Մինչդեռ մինչ այժմ մարդասիրական շարասյունըդեռ Լաչինի միջանցքի մուտքի մոտ է՝ Ադրբեջանի կողմից դրա տեղափոխումը թույլ չտալու պատճառով:

ԼՂ-ում ծանր վիճակի խորացումը և սովի տարածման ռիսկը պահանջում են միջազգային հանրության , որպեսզի միջազգային հանրությունն արձագանքի պատեհ և արդյունավետ, որպեսզի ամբողջությամբ կատարվեն ՄԱԿ դատարանի որոշումները և հարգվեն միջազգային հումանիտար օրենքները:

Հույս ունենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երեկվա հայտարարությունը, որում նա խորը մտահոգություն է հայտնել հումանիտար իրավիճակի առնչությամբ և շեշտել է ԱՄԴ-ի որոշումների իրականացման անհրաժեշտությունը՝ մարդկանց, մեքենաների և բեռների անխոչընդոտ շարժը Լաչինի միջանցքով ապահովելու համար, կլինի տեղում իրավիճակի հանգուղալուծման մեջ ՄԱԿ-ի ամբողջական ներգրավվածությանն ուղղված առաջին քայլը: Այդ ներգրավվածությունն անհրաժեշտ է առավել, քան երբևէ: Անգործության գինը չափազանց բարձր է շարունակելու համար: Այս զանգվածային բռնությունը կարող է և պետք է կանխարգելվի և դադարեցվիԼ Կոչ ենք անում ՄԱԿ-ին և դրա ԱԽ-ին հրատապ միջոցներ ձեռնարկել ՝ ապահովելու Ադրբեջանի կողմից ՄԱԿ դատարանի որոշումների և միջազգային հումանիտար օրենքների ամբողջական կատարումը, անմիջապես վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և ապահովել ՄԱԿ-ի գործակալությունների ու ԿԽՄԿ ապահով և անխոչընդոտ մարդասիրական ներկայությունը ԼՂ-ում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular