ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն խախտում է իր բոլոր սկզբունքները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2015 թվականից ստեղծված «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում էր, թե ամեն տարի դրամահավաք է կազմակերպելու իր խնդիրները լուծելու համար, ընդ որում Նիկոլ Փաշինյանն ազդարարում էր իր կուսակցության ամենակարևոր սկզբունքը՝ ավելի լավ է 1 դրամ 1000 հոգուց, քան 1000 դրամ՝ մեկ անձից։

«Քաղպայմանագիրը» դրամահավաքներ կազմակերպում է նաև այժմ։ Օրեր առաջ նման մի դրամահավաք է կազմակերպել, որի ընթացքում ինչպես նշել էր նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը, թվով 987 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է 506 միլիոն դրամ։ Փաստացի, եթե այս գումարը բաժանենք 987 նվիրատուների միջև, ապա կստացվի, որ յուրաքանչյուրն առնվազն 513 հազար դրամ է նվիրաբերել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մինչդեռ նվիրատուների մեծ մասը, լավագույն դեպքում, 20000 դրամ են վճարել Քաղպայմանագրին, այն էլ այդ հանգանակությունը պարտադրանքի բնույթ է կրել։ Յուրաքանչյուր ՔՊ-ական պատգամավոր պետք է իր հետ 5-ական հյուր բերեր, յուրաքանչյուրն առնվազն 20,000 դրամ վճարեր։

Գրեթե 1,3 միլիոն դոլարի հասնող այս գումարի մեծ մասը վճարել են ընդամենը մի խումբ մեծահարուստներ, որոնք, իհարկե, հետագայում այդ յուրաքանչյուր գումարը հետ են բերելու տասնապատիկ ավելի՝ գործող իշխանություններից տարբեր արտոնություններ ստանալով։

Եվ այս փաստը վկայում է, որ «Քաղաքացիական պայմանագիրն» ու նրա պարագլուխ Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն խախտել են իրենց իսկ հռչակած սկզբունքները՝ թքած ունենալով նախկին բոլոր հայտարարությունների վրա։ Ի դեպ, նույն այդ դրամահավաքի ժամանակ այդ սկզբունքի մասին հայտարարում էր Նիկոլ Փաշինյաը։ Հընթացս պարզվում է, որ դա ընդամենը հանրության ուղեղը լվանալու և մոլորեցնելու ևս մեկ քայլ է։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վաղուց վերածվել է քրեաօլիգարխիկ կառույցի՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Ալինա Մամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular