ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանը և Բաքուն «տնային մշակման» են ենթարկելու լիցքաթափման վերաբերյալ Մոսկվայի առաջարկները. ՌԴ ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը եւ Ադրբեջանը «տնային մշակման» են վերցրել Ռուսաստանի առաջարկները տարածաշրջանում լարվածության թուլացման վերաբերյալ։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Վերջին շփումները Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով Մոսկվայում հուլիսի 25-ին անցել են Լեռնային Ղարաբաղում չափազանց բարդ իրավիճակում։ Չբացահայտելով զգայուն հանդիսացող մանրամասները՝ կարող եմ ասել, որ մեր կողմից առաջարկվել են լարվածության թուլացման փոխզիջումային հանգուցալուծումներ, որոնք կողմերը «տանը մշակման կենթարկեն»,- ասել է նա։- Ակնկալում ենք, որ հումանիտար նկատառումները, հասարակ մարդկանց մասին հոգալը կգերակշռեն Բաքվի եւ Երեւանի միջեւ քաղաքական տարաձայնություններին»։

Դիվանագետն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Ռուսաստանը բոլոր փուլերում ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ «2020թ. նոյեմբերին Ռուսաստանի եւ անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությամբ դրվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հաշտության ներկա փուլի հիմքերը, 2020-2022թթ. մշակվել է հայ-ադրբեջանական կարգավորման ճանապարհային քարտեզ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համալիրի հիման վրա»,- նշել է դիվանագետը։

Գոնչարը նաեւ նշել է, որ ռուսական կողմը շարունակում է եռանդուն միջնորդական ջանքերը բոլոր ուղղություններով, ներառյալ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտաին հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի մեկնարկը, խաղաղության պայմանագրի համաձայնեցումը Բաքվի եւ Երեւանի միջեւ, երկխոսության զարգացումը հասարակության եւ փորձագետների ներկայացուցիչների գծով։ «Ամեն ինչ չէ, որ այնքան արագ է ընթանում, որքան կցանկանայինք, սակայն դա հասկանալի է՝ հաշվի առնելով բազմաթիվ խնդիրներն ու հակասությունները, որոնք կուտակվել են հակամարտության տարիներին,- շարունակել է նա։- Ընդ որում, արհեստականորեն չենք արագացնում աշխատանքը եւ չենք փորձում հանդիպումներ անցկացնել հանուն հանդիպումների, ինչը հաճախ անում են մեր արեւմտյան գործընկերները»։

Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը

Ինչ վերաբերում է տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը Հարավային Կովկասում, նշել է դիվանագետը, այդ հարցերը առարկայորեն քննարկվում են եռակողմ աշխատանքային խմբի (ԵԱԽ) գծով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ։ Նա ասել է, որ ԵԱԽ վերջին նիստը տեղի է ունեցել հունիսի 2-ին Մոսկվայում։ «Դրա արդյունքներով կողմերը փաստել են էական առաջընթաց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մոդալությունների համաձայնեցման գործում, մասնավորապես՝ ձեռք է բերվել ընդհանուր ըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգնման եւ կազմակերպման կոնկրետ քայլերի վերաբերյալ,- նշել է դեպարտամենտի տնօրենը։- Մոսկվայում հուլիսի 25-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման ընթացքում այդ թեման եւս շոշափվել է, մեր կողմից առաջարկվել է այդ աշխատանքը մտցնել նախագծային փուլ»։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ձգտում է, «որպեսզի բոլոր պայմանավորվածություններն այս ուղղությամբ պարիտետային լինեն»։ «Կողմերից մեկի մոտ չպետք է զգացողություն առաջանա, որ ինչ-որ մեկն ավելի շատ է ստացել։ Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սկզբում՝ երկաթուղային, կօգնի բացել Հարավային Կովկասի հսկայական տնտեսական պոտենցիալը եւ հզոր ազդակ կհանդիսանա եռակողմ աշխատանքի բոլոր ուղղությունների համար»,- ասել է դիվանագետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular