ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատավորներն ընդհանուր ժողով են անում (ուղիղ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատավորներն այսօր՝ օգոստոսի 4-ին, ընդհանուր ժողով են անում: Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն է։

Նշենք, որ նույն օրակարգով սա արդեն երկրորդ ժողովն է: Նախորդ նիստին օրակարգը չէր հաստատվել, քանի որ ԲԴԽ դատավոր անդամի ընտրությանը մասնակցելու համար ծանուցագրեր էին ստացել միայն մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները, թեեւ Խորհրդի դատավոր անդամի ընտրությանը մասնակցելու չափանիշներին համապատախանում էին նաեւ այլ դատավորներ։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ում դատավոր անդամի թափուր տեղ է առաջացել, քանի որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Վերջինս այժմ Վերաքննիչ հակակոռւուպցիոն դատարանին նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular