ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ քաղաքացիների 94,4 տոկոսի համար ընդունելի չէ, որ Արցախի բնակչությունը լինի Ադրբեջանի կազմում. Gallup

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի քաղաքացիների ավելի քան 94%-ն անհնար է համարում, որ Լեռնային Ղարաբաղի հայերը, որպես ազգային փոքրամասնություն, լինեն Ադրբեջանի կազմում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։

Ընկերությունը քաղաքացիներին հարցրել է. «Արդյոք Ձեզ համար ընդունելի՞ է Արցախի բնակչությանն ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումն Ադրբեջանի կազմում»։

«Հայաստանի բնակչության 1.1 տոկոսը նշել է՝ իրենց համար միանաշանակ ընդունելի է Արցախի բնակչությանն ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումն Ադրբեջանի կազմում։ 2.7 տոկոսը նշել է, որ ավելի շուտ ընդունելի է։ Հարցվածների 5.5 տոկոսը նշել է՝ ոչ, ավելի շուտ ընդունելի չէ, «Միանաշնակ ոչ» նշել է 88.9 տոկոսը։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության բնակչության 94.4 %-ը նշում է, որ ընդունելի չէ Ադրբեջանի կազմում Արցախի բնակչության փոքրամասնության պլանավորումը»,-ասաց Նավասարդյանը։

Այս տարվա մայիսին այդ տաբերակը ժխտել էին հարցվածների 86 տոկոսը, ինչը վերջին երկու ամիսներին աճել է։

Ցուցանիշի փոփոխության պատճատը, ըստ բանախոսի, Արցախում Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար կրիտիկական վիճակն է։

Հարցումն անցկացվել է հեռախոսազանգի միջոցով հուլիսի 27-31-ը, մասնակցել է 1100 մարդ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular