ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաչյա Սարգսյանը՝ պաշտպանության փոխնախարար. ի՞նչ է պատրաստում Փաշինյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանն իր խորհրդական, Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին երեկ նշանակեց պաշտպանության փոխնախարար։ Մեղմ է ասել, թե ինչ ցնցում և տարակուսանք է հարուցել այս նշանակումը։ Գորոծղ վարչախումբը բազմաթիվ անհեթեթ և վտանգավոր նշանակումներ է արել՝ տարբեր պաշտոնների տգետների ու դիլետանտների նշանակելով, բայց Հրաչյա Սարգսյանի նշանակումն ամենացնցողն է։

Շատերը շտապեցին աբսուրդային որակել Երևանի նախկին քաղաքապետին փոխնախարար նշանակելու փաստը, թեպետ դա աբսուրդային է առավելապես քաղաքական շրջանակների և զինվորականության տեսանկյունից։ Հրաչյա Սարգսյանը որևէ դրական փոփոխություն չի կարող բերել բանակին, բարեփոխումներին աջակցելու մասին խոսելն էլ ավելորդ է։

Ըստ էության, դրական կարելի է համարել, եթե որևէ վնաս էլ չտա բանակին։ Մի շարք վերլուծաբաններ էլ կարծում են, թե Սարգսյանի նշանակումը բանակի հետագա դեմիլիտարիզացման, զինված ուժերը ոչ պրոֆեսիոնալ, տգետ և դիլետանտ կադրերով ավելի իմպոտենտ դարձնելու քաղաքականության մաս է կազմում։

Իրականում կա նշանակման երկրորդ ասպեկտը, որն իրավիճակային առումով ավելի կարևոր է Փաշինյանի համար։ Հրաչյա Սարգսյանը, անկախ ամեն ինչից, եղել է քաղաքապետ, լավ է տիրապետում քաղաքի խնդիրներին, ենթակառուցվածքներին, նաև գիտի, թե որտեղ ինչպես պետք է աշխատել՝ Երևանի ավագանու ընտրություններում իշխանության համար կեղծիքներ անելու հարցով։

Վերջին հարցումների համաձայն, «Քաղպայմանագրի» վարկանիշն աղետալի ցածր է, ազնիվ որևէ մեթոդով անհնար է ապահովել Տիգրան Ավինյանի հաղթանակը։ Շատ բան կախված է լինելու ընտրակեղծիքներից, որոնց լծվելու են պետական բոլոր կառույցները, այդ թվում՝ բանակը։ Ի վերջո, զինվորականության մի մասն էլ ընտրողներ են։ Եվ Սարգսյանը պետք է ապահովի բանակի և ՊՆ աշխատակիցների ակտիվ մասնակցությունն ընտրական գործընթացներին։

Գայանե Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular