ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթովպիայում արտակարգ դրություն է մտցվել գրոհայինների հետ բախումների պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եթովպիայի դաշնային կառավարությունն ուրբաթ արտակարգ դրություն է հայտարարել երկրի հյուսիս-արեւմուտքում, Ամհարա շրջանում զինվորականների եւ տեղի խռովարարների միջեւ բախումներից հետո։ Այս մասին տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Եթովպիայի վարչապետի գրասենյակին։

Արտակարգ դրություն մտցնելու հայտարարության մեջ չի նշվել՝ արդյոք այն կիրառվելու է միայն Ամհարայում, թե ամբողջ երկրում։

Ավելի վաղ Associated Press գործակալությունը տեղեկացրել էր, որ Ամհարա շրջանում վերսկսվել են անվտանգության դաշնային ուժերի եւ խռովարարների միջեւ մարտական բախումները։ Մարտերն սկսվել են հուլիսի 30-ին Կոբո քաղաքում, հետո տեղեկացվել էր Դեբրե Թաբորում բախումների մասին, օգոստոսի 3-ին տեղի են ունեցել մարտեր Գոնդերում։ Ականատեսների տվյալներով՝ «Ֆանո»-ի աշխարհազորայինները փակում են ճանապարհները եւ պաշարում դաշնային զինվորականներին։

Օգոստոսի 1-ին խռովարարներն ու դաշնային ոստիկանությունը մարտի մեջ են մտել Լալիբելա օդանավակայանում։ Օգոստոսի 2-ին Եթովպիայի վարչապետ եւ ԱԳՆ ղեկավար Դեմեկե Մեկոնենը խոստովանել է, որ կան անհանգստության հիմքեր, եւ երկխոսության ու տարաձայնությունների խաղաղ կարգավորման կոչ է արել։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular