ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի վարչապետը օգոստոսի 7-ը սգո օր է հայտարարել սողանքի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օգոստոսի 7-ը սգո օր է հայտարարել Ռաճայի բարձրլեռնային շրջանի Շովի առողջարանային քաղաքում սողանքի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ։

«Մեր որոշման համաձայն՝ երկուշաբթի (օգոստոսի 7-ը) կհայտարարվի սգո օր»,- լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին աղետի գոտում շրջայցից հետո։

Շովիում սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին։ Արդյունքում վնասվել են կամուրջներ ու ճանապարհներ, ինչպես նաև զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։ Ներքին գործերի նախարարությունն անմիջապես այնտեղ է ուղարկել սահմանապահ ոստիկանության երկու ուղղաթիռ, օգոստոսի 4-ին դրանց ավելացվել է եւս երկու ուղղաթիռ։ Մինչ այժմ տարհանվել է 210 մարդ։ 7 մարդ մահացել է, ավելի քան 30 մարդու դեռ փնտրում են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular