ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սողանք Հնդկաստանի հինդուիստական տաճարի ճամբարում. զոհվել է երեք մարդ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հորդառատ անձրեւները դարձել են սողանքների պատճառ Ութարակհանդ հյուսիսհնդկական նահանգի հինդուիստական տաճարի ճամբարի մոտ, ինչի հետեւանքով զոհվել է երեք մարդ, տեղեկացրել է The Associated Press-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

Առնվազն 17 մարդ անհետ կորելէ Գաուրիկունդ գյուղում, տեղեկացրել է տարերային աղետների դեմ պայքարի տարածաշրջանային ստորաբաժանման բարձրաստիճան աշխատակից Նանդան Սինգհ Ռաջվարը։ Նրա խոսքով՝ անհետ կորածների մեջ են երկու ընտանիքների անդամներ եւ մի քանի ուխտավորներ։

Սողանքներն սկսվել են հինգշաբթի երեկոյան։ Հսկայական գլաքարերն ընկել են ճանապարհամերձ խանութների եւ ճաշարանների վրա, որոնք քշել-տարել է արագընթաց Մանդակինի գետը։

Ռաջվարի խոսքով՝ փրկարարները շաբաթ վերսկսել են որոնումները, բայց նրանց ջանքերին խանգարել են հորդառատ անձրեւներն այս շրջանում։

«Փրկարարները կարողացել են հանել միայն երեք զոհի մարմինները»,- ասել է Ռաջվարը։

Գաուրիկունդը  գտնվում է Հիմալայան լեռներում, այն ուխտավորների մեկնակետն է, որոնք հոգեւոր ուխտագնացություն են կատարում Կեդարնաթհ տաճար։ Այս գեղատեսիլ վայրը գրավում է նաեւ զբոսաշրջիկներին եւ ողջ աշխարհից եկող հավատացյալներին։

Չորեքշաբթի օրվանից այստեղ ուժեղ անձրեւներ են սկսվել, բայց ուխտագնացները, միունույն է, շարունակում են իրենց ճանապարհը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular