ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 4-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՆԳ նախարարությունից:

Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և բարձր գնահատել Հնդկաստանի դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը։ Վահե Ղազարյանը, խոսելով Ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների մասին, մանրամասնել է հատկապես ենթակա ծառայություններում իրականացվող աշխատանքները։

Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նույնպես ընդգծել է առկա սերտ հարաբերություններն ու համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հետագա ուղղությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular