ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարսափելին հայրենիքի կարոտն է. Լաչինի ապօրինի փակման հետևում 120 000 մարդկային պատմություն կա. ԱԳՆ խոսնակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակումը և Լեռնային Ղարաբաղի անմարդկային շրջափակումն անդառնալի վնաս են հասցնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Այդ մասին Թիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Դրա հետևում կանգնած է 120 000 մարդու իրական պատմություն, որոնցից յուրաքանչյուրը տառապում է հայրենիքից, ընտանիքից, սիրելիից զրկվելու ցավից»,- նշել է նա՝ տարածելով Երևանում քաղցկեղիցբուժում ստացող Ստեփանակերտի բնակչի պատմությունը լուսաբանող Euronews-ի տեսանյութը։

Երեւանում բուժվող Վաչիկ Բաբաջանյանը ասում է, որ կարոտին չի դիմանում, ժամը մեկ կապի մեջ է. «Հիվանդությունից չեմ վախենում, ցավերից էլ, դիմանում եմ, մենակ կարոտին չեմ դիմանում, կարոտախտը խեղդում է ինձ, դժվար է: Սարսափելին հայրենիքի կարոտն  է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular