ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը քարտ-բլանշ է ստանում, կամ ինչի է Փաշինյանը նախապատրաստում հայ ժողովրդին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ Քաղաքական տնտեսության գիտահետազոտական ​​ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Բենիամին Մաթևոսյանը կարծում է, որ իր վերջին ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձել է Ռուսաստանին մեղադրել Լաչինի միջանցքի շրջափակման մեջ։ Սակայն այս դեպքում պետք է հիշել, որ հենց Մոսկվան է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը հետաձգելու նախաձեռնությամբ։ Երևանի իշխանություններն իրենց հերթին որոշել են գնալ այլ ճանապարհով և այդ տարածքը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։

Եվ հենց այս փաստն է, ըստ փորձագետի, ադրբեջանական կողմին տվել «քաղաքական հիմնավորում» Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի շրջափակման համար։

Մաթևոսյանը զգուշացրել է, որ արևմտյան երկրները չեն կարող Հայաստանին անվտանգության երաշխիքներ տալ: Ըստ Փաշինյանի նման երաշխիքներ իբր կարող են լինել լավ հարաբերությունները  Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ինչը նաև կվերացնի Ռուսաստանի տարածաշրջանային ներկայության անհրաժեշտությունը։ Բայց իրականում դրանից հետո Բաքուն ու Անկարան կկարողանան առանց խոչընդոտների կլանել Հայաստանը։ «Եվ Փաշինյանի հենց այդ պետականության փլուզմամբ ավարտվող «հայկական պետականության գոյության շրջափուլերի» մասին հայտարարությունը կապված է հենց այն բանի հետ, ինչին նա նախապատրաստում է ժողովրդին…»,- ամփոփել է վերլուծաբանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular