ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաերթի ենթարկված 80-ամյա տղամարդը մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 4-ին, ժամը 17.35-ին, Էջմիածին քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ 80-ամյա Վանուշ Հովակիմյանը Էջմիածնի Կարճիկյան փողոցի շենքերից մեկի բակում մահացել է:

Նշված հասցե մեկնած Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Վանուշ Հովակիմյանին, որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular