ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չափից ավելի վտանգավոր է դառնում . Ժամանակ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Թերթի զրուցակիցն է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արեւելգիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:

-Հակամարտող կողմերը եւ Մինսկի խմբի համանախագահող պետությունները կոնկրետ պայ­մանավորվածություններ ձեռք բերեցին մի շարք հարցերի, մասնավորապես` շփման գծում անվ­տանգության միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ: Այս գործընթացը կշարունակվի՞ նա­խագահների հաջորդ հանդիպմանը:

-Վիեննայում պայմանավորվածու­թյուններ չեն եղել, Վիեննայում եղան խոստումներ, որ այդ պայմանավոր­վածությունները կլինեն: Վիեննայում պարտավորեցնող որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Այն­պես որ, պետք չի գերագնահատել Վիեննայի հանդիպումը: Այո’, Վիեննայում եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի նախագահներին պարտադրեցին գնալ որոշ զիջումների՝ ոչ թե միմյանց, այլ խաղաղության գործըն­թացին:

Բայց դա չի պարտավորեց­նում որեւէ մեկին, Վիեննայում պար­տավորեցնող որեւէ բան չի ստո­րագրվել, եւ Ադրբեջանի ղեկավա­րության արձագանքը ամբողջովին ցույց է ւոալիս այդ հանգամանքը: Իհարկե, կարելի է վերադառնալ Վիեննային, բայց դա պիտի լինի պարտավորեցնող համաձայնություն, ոչ թե այն, ինչ եղավ Վիեննայում:

-Այդ դեպքում ի՞նչ հարցեր են քննարկվելու Պետերբուրգում, անվտանգության խնդիրնե՞րը շփման գծում, թե՞ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:

– Ծիծաղելի կլիներ, եթե քննարկվեր հիմնախնդրի կարգավորումը, որովհետեւ այսօր դա շատ հեռավոր հարց է: Իհարկե, անվտանգության հարցերը՝ դիտորդների ներդրումը, հրադադարի ռեժիմի պահպանումը եւ այլն: Կարծում եմ’ հետաքրքիր են նաեւ ամերիկյան նախաձեռնությունները այս թեմայով: Կարելի է քննարկել այս հարցերը, բայց խնդիրն այն է, որ դրան դեմ է Բաքուն, Երեւանն էլ առանձնապես չի ուզում, թեեւ կարող է լինել ճնշում հակամարտության երկու կողմերի վրա:

– Ռուսաստանը Նախկինում էլ միջնորդել է հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Ի՞նչ նմանություններ կան այս եւ նախորդ հանդիպումների միջեւ:

– Այն ժամանակ հույս կար, որ Ռուսաստանը կարող է դառնալ հակամարտության լուծման մոդերատոր, այսինքն’ փոխարինել Մինսկի խմբին: Այսօր այդ պատրանքներն այլեւս չկան, որովհետեւ Ռուսաստանն այսօր ի վիճակի չէ փոխարինել Մինսկի խմբին: Հետեւաբար կարծում եմ, որ այլձեւաչափ կլինի:

– Կարելի՞ է արդյոք այս գործընթացը դիտարկել ավելի լայն տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքս! կան գործընթացների, օրինակ’ ՆԱՏՕ-Ռու-սասւոան կամ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում:

– ՆԱՏՕ-ի մասով’ ոչ, որովհետեւ ՆԱՏՕ-ն չի զբաղվում Ղարաբաղի հարցով, ամերիկացիները’ այո: Իսկ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կտրվածքով’ այո, որովհետեւ ակնհայտ է, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը հրահրում է Բաքվին Հայաստանի հետ հակամարտության’ դրանով ստուգելով Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի ամրությունը: Եվ Անկարան անում է դա բավական հաջող կերպով:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular