ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Ասլանյանը ընտանեկան բիզնեսի, հոնորարների և սիրելիից բաժանվելու պատճառի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Tert.am Life–ը գրում է

«Առաջնորդներ» հեռուստասերիալում Արամիկի դերակատար Կարեն Ասլանյանի ծնողները ժամանակին ուզում էին իրենց տղան բժիշկ դառնա, սակայն Կարենի համառությունը հաղթող գտնվեց և նա դարձավ դերասան։ Tert.am Lifeի հետ զրույցում Կարենն ասաց, որ իրնպատակներից մեկը թատրոնում խաղալն է։ Դերասանի հետ խոսել ենք նաև իր մասնագիտության, գումար աշխատելու և կանանց մասին։

 –Կարեն, Ձեր  ծնողները ցանկանում էին, որ բժիշկ դառնայիք, բայց դուք ընտրեցիք դերասանի մասնագիտությունը։ Ինչո՞ւ կայացրեցիք այդ որոշումը, չեք զղջո՞ւմ։

 –Ծնողներս տրամադրված էին, որ ընտրեմ այլ մասնագիտություն։ Դառնամ բժիշկ կամ իրավաբան։ Բայց ես մեկ օրվա մեջ կողմնորոշվեցի և որոշեցի ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ։ Ընդունվելուց հետո ընտանիքումս խնդիրներ չեղան։ Սերիալներում նկարահանվելուց հետո էլ ծնողներս հասկացան, որ. երևի թե, չեմ սխալվել ընտրությանս հարցում։ Բարեբախտաբար, չեմ զղջում, որովհետև ամեն ինչ դեռ լավ է։ Կարծում եմ՝ հետագայում էլ չեմ զղջա։ Ապագայում, եթե դադարեմ զբաղվել դերասանությամբ, կընտրեմ բիզնեսը։

 Ինչո՞ւ ընտրեցիք հենց դերասանի մասնագիտությունը։

 –Դեռ փոքրուց սիրել եմ լինել ուշադրության կենտրոնում։ Կարծում եմ՝ հիմնականում դա էր պատճառը, որ ընտրեցի այս մասնագիտությունը։ Հիշում եմ, որ փոքր ժամանակ տատիկիս հետ գնում էի թատրոն ներկայացումներ դիտելու, ինձ գրավում էր դա։ Ուզում էի լինել դերասանի փոխարեն և խաղայի կերպարը իմ ձևով։ Բարի նախանձը միշտ իշխում էր ինձ։ Երբ Հայաստանում սկսեցին նկարել հեռուստասերիալներ, ավելի ոգեշնչվեցի։ Հասկացա, որ բացի թատրոնից կա սերիալ, որտեղ կարող եմ ներգրավել ու շարունակել կարիերաս գեղարվեստական ֆիլմերում, թատրոնում։

 –«Առաջնորդները» հեռուստասերիալում մարմնավորում եք անհավասարակշիռ կերպար։ Ո՞րքանով է այդ դերը Ձեզ նման, կերպարը փոխե՞լ է Ձեզ։

 –Արամիկի կերպարը կերտելը ինձ համար դժվար էր։ Նախքան նկարահանումները նախապատրաստական փուլ եմ անցել։ Մոտ 2 ամիս աշխատել եմ ինձ վրա։ Շփվել եմ այդ տեսակի մարդկանց հետ, դիտել եմ հոլիվուդյան, հայկական ֆիլմեր, փորձել եմ ամեն մեկից վերցնել ինչ–որ բան, ամբողջը խառնել և ստանալ իմը։ Սկզբնական շրջանում դժվար էր։  Կերպարը  բացարձակապես ինձ նման չէ, այն չունի ինչ–որ կանոն, արգելք։ Նա երես առած, քյարթու, խուժան, համով, հումորով, ծնող սիրող կերպար է։ Այսինքն` տղամարդու ամեն տեսակից  փոքր–փոքր վերցված է։ Արամիկի կերպարը բացասական ոչ մի ազդեցություն չի թողել ինձ վրա։

 Շատե՞րն են Արամիկի կերպարով Ձեզ ընկալում։

 –Խաղացել եմ մի շարք հեռուստասերիալներում և ամեն մի սերիալի ավարտին մարդիկ ինձ ընդունել էին այնպես, ինչպես կերպարս էր։ Այս ժամանակահատվածում հեռուստադիտողի համար ես դարձել եմ Արամիկ։ Շատերը չեն ճանաչում ինձ, ոչիչն չգիտեն իմ մասին։ Բնական է, որ ընկալում են ինձ այնպես, ինչպես տեսնում են հեռուստաէկրաններում։ Իհարկե, կան մարդիկ, որ ճանաչում են ինձ ու գիտեն, որ մեր տեսակները տարբեր են։

 

Շարունակությունը՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular