ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկը այցելել է Հայաստանում գործող ցանցային սուպերմարկետ և ցույց տվել, թե այնտեղ Ռուսաստանից բերված ինչ ապրանքներ են վաճառվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Glas.ru-ն գրում է, որ ռուս ճանապարհորդը որոշել է գնահատել ապրանքների տեսականին Հայաստանի տարբեր ձևաչափի խանութներում և աներևակայելի զարմացել է:

Ըստ TrueStory Travel Zen ալիքի բլոգերի նախևառաջ զարմանալի էր կաթնամթերքը իր բոլոր ենթամթերքներով։ Զբոսաշրջիկը նշել է, որ Հայաստանում կաթի հետ կապված խնդիրներ չեն եղել, ուստի ռուսական կարագը, ինչպես նաև կեֆիրն ու կաթնաշոռը իրեն ապշեցրել են։ Ընդ որում, վաճառասեղանին առկա է եղել նաև հայկական կաթնամթերք։

Սակայն անակնկալն այդքանով չի ավարտվել: Դարակներում նաև ռուսական պաղպաղակ է եղել։ Բլոգերի խոսքով այդ ապրանքը դժվար է լոգիստիկայի համար, և բացի այդ Հայաստանը շատ ունի իր համեղ պաղպաղակները, բայց վաճառասեղանին նույնիսկ ռուսական պաղպաղակ է առկա։

Ի դեպ, ռուսական արտադրության նրբերշիկը, ըստ ամենայնի, Հայաստանում ավելի մեծ պահանջարկ ունի, քան տեղականը։ Ամեն դեպքում, երշիկներով ու նրբերշիկներով դարակաշարում բլոգերը հաշվել է ռուսական ապրանքանիշի 10-ից ավելի տեսակներ։ Ընդ որում, հայկական ապրանքանիշի ընդամենը երեք տեսակ է եղել: Նաև Ռուսաստանի Դաշնությունից ապրանքների թվում են եղել մակարոնեղենը, հացահատիկեղենը և գարեջրերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 



 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular