ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չորս տարի առաջ Փաշինյանի թիրախը Արցախն էր, իսկ չորս տարի անց՝ արդեն պետությունը․ Սենոր Հասրաթյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՊԲ մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․ «2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում կազմակերպված համահայկական խաղերի բացման ժամանակ ՀՀ վարչապետի աթոռը բռնազավթած անձը հայտարարեց «Արցախը Հայաստան է, և վերջ» ու դրանից ընդամենը մեկ տարի անց ունեցանք այն, ինչ ունենք այսօր․․․

Երեկ, տակավին համահայկական խաղերի բացման ժամանակ, բայց արդեն Գյումրիում, նույն անձը հոխորտաց, որ «մենք մտնում ենք պատմական մի շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պիտի մնա անսասան․․․»։

...Չորս տարի առաջ նրա թիրախը Արցախն էր, իսկ չորս տարի անց՝ արդեն պետությունը... Թե ինչ կլինի մեկ տարի հետո (նրա իշխանավարության դեպքում), դատեք ինքներդ...

Ծանոթություն. -Համահայկական խաղերը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ունեն հայկական անձնագիր (անկախ ազգությունից) և այլ երկրների այն քաղաքացիների համար, ովքեր ունեն հայկական ծագում:

Հ.գ..- Հիշեք, թե սփյուռքում ապրող մեր հայրենակիցներից քանիսի մուտքն է <<նիկոլի օրոք>> արգելվել Հայրենիք և ինչ պատճառաբանությամբ...»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular