ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չնայած ՀՀ իշխանության հետ շփումներին՝ Հարությունյանը հորդորեց զգուշավոր լինել Արցախի վերաբերյալ հայտարարություններում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ իշխանությունների հետ ունենք շատ ակտիվ շփումներ, պարբերաբար, եթե ոչ ամեն օր շփվում ենք, եւ դա չէր էլ կարող այլ կերպ լիներ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով ՀՀ իշխանությունների հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին:

«Խոսում ենք պրոբլեմների մասին, լինում են տարաձայնություններ եւ ամենակարեւոր տարաձայնությունը միշտ ղարաբաղյան խնդրի հետ է կապված:  Ես ուզում եմ հորդորել ՀՀ իշխանություններին զերծ մնալ այն քայլերից, հայտարարություններից, որը կարող է կասկածի տակ դնել Արցախի ինքնորոշումը: Արցախյան շարժումը սկսվել է 1988 թվականին ոչ թե մարդու, ոչ թե ղեկավարի կամ իշխանության, այլ ժողովրդի կողմից, այն արտացոլվել է հանրաքվեներով, հայտարարություններով եւ այն որեւէ մեկ մարդու մենաշնորհ չէ: Ոզում եմ հորդորել ՀՀ իշխանություններին Լեռնային Ղարաբաղի հարցով լինել շատ զգույշ,  ոչ մեկ իրավունք չունի կասկածի տակ դնելու եւ սահմանափակելու մեր ինքնորոշման իրավունքը: Դա բացառիկ իրավունք է, որը չի տրվել իշխանությունների կողմից, այլ միջազգայնորեն ճանաչված է եւ այդ իրավունքի առումով պատրաստակամություն է հայտնել պայքարել Արցախի ժողովուրդը, եւ որին սատար է կանգնում հայ ժողովուրդը»,- ասաց նա:

ԱՀ նախագահը նշեց, որ ժողովուրդն այդ պատրաստակամությունը հայտնել է՝ հասկանալով, որ ունենալու է պատերազմներ, զրկանքներ եւ այսօր էլ Արցախի ժողովուրդը կրում է զրկանքներ՝ գիտակցելով մի բան, որ սա իր իրավունքի պայքարն է, որը սկսել է 1988 թվականին:

«Պետք է գիտակցենք, որ կլինեն տարաձայնությյուններ, բայց համոզված եմ, որ ամեն ինչ հարթվելու է, ամեն ինչ չէ կորսված»,- ասաց նա:

 Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ աշխարհասփյուռ հայությունից առաջին հերթին բարոյական աջակցություն է ակնկալում, նաեւ նյութական աջակցություն, քանի որ այսօր Արցախում միայն զբաղվում են հողագործությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular