ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք անառակ զավակ չենք, մենք շնորհակալ ենք Հայաստանին. Արայիկ Հարությունյանը հիշեց «Կաթիդ փարան չմոռնաս, մամա» գործը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2023-ին Հայաստանի կողմից Արցախին տրամադրվել է 136 մլրդ դրամ, բայց հաշվենք, որ դրանից մոտ 52 մլրդ-ն ուղղել ենք Հայաստանի բանկերի վարկերի մարմանը, որը ստանձնել է Հայաստանի կառավարությունը պատերազմից հետո՝ փրկելու ՀՀ բանկային համակարգը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Իհարկե, մենք շնորհակալ ենք, որովհետեւ այն վարկերը, որ տրամադրել է Հայաստանի բանկային համակարգն Արցախի տնտեսությանը, պետությանը, ՀՀ կառավարությունը վերցրել է: Մենք այդ գումարներն ուղղում ենք միայն սոցիալական ուղղվածության:

Մենք մինչեւ 2022-ի շրջափակումը ունեցել ենք հարկային մուտքերի այնպիսի ցուցանիշ, որը հավասարվել էր 2019-ին: Մեր սեփական մուտքերը անցել էին 45 մլրդ-ից, եւ արդեն վերականգնվում էր Ացրախի տնտեսությունը, բայց շրջափակումը ոչ միայն դադարեցրեց, այլ քանդեմ մեր ողջ տնտեսությունը: Մենք պետք է հասկանանք, որ առանց Հայաստանի ու հայ ժողովրդի աջակցության եւ նաեւ միջազգային աջակցության, անհնարին է լինելու գոյատեւել: Չկա տնտեսություն Արցախում, բոլորը համարյա գործազուրկ են«մճասաց Արցախի նախագահը:

Նրա խոսքով, մոտ 12 մլրդ դրամ հատկացվել է միայն բնակարանային ծրագրերի համար. «Մեր նպատակն է եղել 4 հազար ընտանիքների ապահովել բնակարանով, որի մոտ կեսը Ստեփանակերտում, հենց այդ ռեսւորսներով է դա իրականացվել: Մոտ 5 մլրդ դրամ տրվել է երկրորդային շուկայից բնակարաններ ձեռք բերելու համար:
Այն ընկերությունը Ստեփանակերտում, որի հետ փոխկապացված եմ՝ նախկին Գինու գործարանը, միայն պատերազմից հետո 1,5 տարվա գործունեության արդյունքում պետությանը վճարել է մոտ 900 մլն դրամ: Մենք չենք հասկանում, որ վարկաբեկելով Արցախի իշխանություններին, կառավարության ղեկավարներին, արժեզրկելով նրանց դերը ընդհանուր  այս իրավիճակում, դա հենց պետության կազմաքանդումն է: Ես պատրաստ եմ ցանկացած հաշվետվություն թափանցիկ ներկայացնել»,-ընդգծեց Արցախի նախագահը:

Նա շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին, Հայաստանի կառավարությանն իր աջակցության համար, ապա կոչ արեց չկասկածել, թե այդ գումարները օգտագործվում են անտեղի: Արայիկ Հարությունյանը հիշեցրեց Վահե Հայկի «Կաթիդ փարան չմոռնաս, մամա» ստեղծագործությունը՝ նշելով. «Երբ անառակ որդին փորձում է փոխհատուցել մորը իր արածների համար... մենք անառակ զավակ չենք, մենք շնորհակալ ենք, մենք մեր դիմադրելով, Արցախում ապրելով ոչ միայն մեր պարտքն ենք տալիս հայրենիքին, Սփյուռքին, այլեւ մարդկությանը: Մենք այդպես ենք հատուցում մեզ ուղղված միջոցները»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular