ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկուսն էլ իրականությանը մոտ են. ԱՀ նախագահը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի՝ միմյանց մեղադրելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ կարծես չի կատարվում, բացի այն, որ այսօր ունենք շփման գիծ, որը ունենք շնորհիվ պաշտպանության բանակի. Իհարկե, այստեղ շատ մեծ է նաեւ խաղաղապահների դերը, որը կանխում է սրացումները: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Այսօր եթե ունենք որոշակի կյունություն, պետք է շնորհակալ լինենք, մյուս կողմից էլ ֆիքսենք, որ ամենագլխավոր կետը, որը Լաչինի միջանցքն է, ռուսական խաղաղապահների կողմից չի կատարվում: Ես բազմաթիվ նամակներ եմ ուղղել Ռուսաստանի ղեկավարությանը, նխագահին, խնդրանքներ, կոչեր, բայց ունենք այն, ինչ ունենք: Սա հետեւանք է ռուս-ուկրաինական պատերազմի, բայց նաեւ կա մի պարզ ճշմարտություն. Մենք հետեւում ենք, եւ տեսնում ենք, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության բլոկը մեղադրում է Հայաստանի իշխանություններին, կոնկրետ վարչապետին, որ դա հետեւանք է վարչապետի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման:

Հայաստանը մեղադրում է Ռուսաստանին, որ դա եռակողմ հայտարարության պարտավորություններից մեկն է, որը անկախ իրավիճակից Ռուսաստանը պետք է կատարի: Երկուսն էլ իրականությանը մոտ են, բայց կա երրորդը, որի մասին չի խոսվում այսօր: Դա նաեւ այն փակուղին է, որ առաջացել է Հայաստան-Ադրբեջան ենթակառուցվածքների վերագործարկման կամ նորերի կառուցման առումով, որը Ադրբեջանն օգտագործում է եւ շարունակում իր ճնշումը Արցախի ժողովրդի նկատմամբ»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular