ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճանապարհորդական մղձավանջ. ինչու են զբոսաշրջիկները վախենում Հայաստան մեկնելուց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Sochi24.tv-ն գրում է, որ ավտոբուսների ուշացումները և ճանապարհների վատ պայմանները դառնում են Հայաստան այցելող զբոսաշրջիկների հիմնական խնդիրը։ Ակտիվ տուրիստական ​​սեզոնին ճանապարհաշինարարական աշխատանքներն ուշացումներ են առաջացնում տուրիստական ​​ավտոբուսների համար, որոնք երբեմն ճանապարհի բացմանը պետք է սպասեն մինչև 1-2 ժամ։ Այս մասին ասել է Visit Armenia ընկերության հիմնադիր, զբոսաշրջության փորձագետ Վլադիմիր Գևորգյանը։

Գևորգյանը նշել է, որ ճանապարհների վերանորոգումը պետք է պլանավորել այնպես, որ ամառային սեզոնին լրացուցիչ անհարմարություններ չստեղծեն զբոսաշրջիկների համար։ Այս պահին ճանապարհային աշխատանքներ են իրականացվում հանրապետության տարբեր մարզերում, այդ թվում Լոռու մարզի Հաղպատի և Սանահինի տարածաշրջաններում, որտեղ որոշ ճանապարհահատվածներ վերանորոգման տակ են և միակողմանի են: Գևորգյանը կարծիք է հայտնել, որ նման իրավիճակները կարող էին կրճատվել, եթե վերանորոգման աշխատանքներն իրականացվեին զբոսաշրջային սեզոնից դուրս։

Բացի դա զբոսաշրջիկների համար խնդիրներ են ստեղծում ոչ միայն ճանապարհաշինական աշխատանքները: Օրինակ, Ստեփանավան տանող ճանապարհն անմխիթար վիճակում է, ինչը զբոսաշրջիկներին վանում է նույնիսկ սոճու ծաղկման սեզոնին, երբ ճանապարհորդները սովորաբար նախընտրում են այցելել այդ տարածք, գնալ այնտեղ։ Խնդրահարույց է նաև Ենոքավան տանող ճանապարհը, որտեղ հատկապես անձրևների ժամանակ վերջին կիլոմետրերը մարդատար ավտոմեքենաների համար դառնում են անանցանելի։

Գևորգյանն ընդգծել է, որ ճանապարհների վատ վիճակը կարող է բացասաբար ազդել Հայաստանում զբոսաշրջիկների հոսքի վրա։ Զբոսաշրջիկները, բախվելով վատ ճանապարհների, կարող են որոշել ապագայում չվերադառնալ այդ վայրերը, նույնիսկ եթե այդ վերանորոգումներն ավարտված լինեն: Այդ առումով տուրօպերատորները ստիպված են որոշ տեսարժան վայրեր բացառել ծրագրից, քանի որ այդ ճանապարհները լիովին շահագործելի չեն։

Բացի այդ, Գևորգյանը նշել է, որ խնդիր է զբոսաշրջային վայրերում հասարակական զուգարանների սանիտարահիգիենիկ վիճակը։ Թեև նման զուգարաններ կան, սակայն դրանց վիճակը շատ վատ է, ինչը զբոսաշրջիկներին հետ է պահում դրանցից օգտվելուց:

Մյուս կարևոր խնդիրը տեսարժան վայրերի մոտ առևտրի կազմակերպումն է։ Այդ ոլորտում տիրող քաոսը լուծելու համար փորձագետներն առաջարկում են ստեղծել գեղեցիկ ստանդարտ տաղավարներ առևտրի համար և վարձակալությունից ստացված գումարն օգտագործել հանրային տարածքները բարեկարգելու վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular