ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը զբաղեցրել է հինգերորդ տեղն աշխարհում ոսկու-արժույթի պաշարներով՝ զիջելով Հնդկաստանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մայիսին Ռուսաստանի ոսկու-արժույթի պաշարները կրճատվել են 11,6 մլրդ դոլարով՝ հասնելով 584,2 մլրդ-ի, ինչի հետեւանքով երկիրը չորրորդ տեղը զիջել է Հնդկաստանին, վկայում է «ՌԻԱ Նովոստի»-ի ազգային կենտրոնական բանկերի տվյալների ուսումնասիրությունը։

Երկու երկրները մրցակցում են միմյանց հետ այդ ցուցանիշով 2015 թվականից. այն ժամանակ պահուստների ծավալներն առավելագույն չափով մոտեցել էին, իսկ 2021թ. ամռանը Հնդկաստանը տեղ էր գրավել չորրորդ հորիզոնականում եւ մնացել այնտեղ տարվա արդյունքներով։ Անցած տարի Ռուսաստանն էր զբաղեցրել այդ հորիզոնականը. այն ժամանակ ռուսական ակտիվները, Արեւմուտքի կողմից սառեցված ակտիվների հաշվառմամբ, կազմել էին 540 մլրդ դոլար հնդկական 532 մլրդ-ի դիմաց։ Սակայն այս տարվա մայիսին Հնդկաստանը նորից զբաղեցրեց չորրորդ տեղը՝ 590,7 մլրդ դոլարով։

Չինաստանը պահպանել է բազմամյա առաջատարությունը. ընթացիկ տարվա մայիսի դրությամբ նրա ակտիվները կազմել են 3,371 տրլն դոլար։ Երկրորդ տեղում Ճապոնիան է՝ 1,254 տրլն դոլար։ Առաջատարների եռյակը եզրափակել է Շվեյցարիան՝ 886 մլրդ դոլար։

Թոփ-10-ում են Սաուդյան Արաբիան (442,2 մլրդ դոլար), Հոնկոնգը (421 մլրդ դոլար), Հարավային Կորեան (420,98 մլրդ դոլար) եւ Բրազիլիան (343,5 մլրդ դոլար)։ Տասնյակը եզրափակել է Սինգապուրը (325,7 մլրդ դոլար), որը հետ է մղել Գերմանիային 11-րդ տեղ։

ԱՄՆ-ն շարունակում է զբաղեցնել 12-րդ տեղը, նրան հաջորդում են Իտալիան, Ֆրանսիան եւ Թաիլանդը։ Դիրքերն ուժեղացրել է Մեքսիկան՝ բարձրանալով 16-րդ տեղը եւ Մեծ Բրիտանիային ուղարկելով 17-րդ տեղ։ Իսրայելը, Լեհաստանը եւ Ինդոնեզիան  եզրափակում են առաջատարների քսանյակը։

«Մեծ քսանյակից» թոփ-50-ում են Կանադան (22-րդ տեղ), Թուրքիան (26), Հարավաֆրիկյան Հանրապետությունը (32), Ավստրալիան (34) եւ Արգենտինան (49)։

Հետազոտությունն իրականացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն աշխարհի հարյուր տնտեսությունների ազգային կենտրոնական բանկերի տեղեկության հիման վրա, որոնք օգոստոսի սկզբին բացել էին մայիսի տվյալները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular