ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունաստանը և Հորդանանն ինքնաթիռներ և ուղղաթիռներ են ուղարկել Կիպրոսում անտառային հրդեհների դեմ պայքարի համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հունաստանը երկուշաբթի երկու հրշեջ Canadair ինքնաթիռ է ուղարկել Կիպրոս այն բանից հետո, երբ կղզին, որը Եվրամիության անդամ է, կրակի դեմ պայքարի համար դիմել էր օգնության, տեղեկացրել է The Associated Press-ը։

Հորդանանն արդեն երեք ինքնաթիռ է ուղարկել, ներառյալ Super Puma երկու ուղղաթիռ եւ ռուսական Մի 26, հանգցնելու հրդեհը լեռներում Լիմասոլ քաղաքից 17 կիլոմետր հյուսիս։ Բազմազգ ուժերը պայքարում են կրակի դեմ, որն այրել է  10 քառակուսի կիլոմետր տարածք։

Շրջակա միջավայրի պահպանության նախարարության քարտուղար Անդրեաս Գրեգորիուն, որը համակարգում է կրակի դեմ պայքարը, տեղեկացրել է Կիպրոսի պետական  լրատվական գործակալությանը, որ բանակցություններ են վարվում Իսրայելի հետ, որպեսզի լրացուցիչ աջակցություն ցուցաբերվի օդից, եթե դրա կարիքը լինի։

Հունաստանի քաղաքացիական պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ 20 տոննա հակապիրեն է ուղարկվել Կիպրոս, իսկ Canadair ինքնաթիռները, ինչպես սպասվում է, կգործեն օրվա ընթացքում։

Արդարադատության նախարար Աննա Կուկիդես-Պրոկոպիուն X-ում (նախկին Twitter) տեղեկացրել է, որ հրդեհը վերահսկվում է, բայց ավելի ուշ օրվա ընթացքում սպասվում է ուժեղ քամի, որը կարող է նորից բորբոքել կրակը։

Իշխանությունների խոսքով՝ երեք գյուղերի բնակիչները վերադարձել են իրենց տներն այն բանից հետո, երբ նրանց հրամայվել է տարհանվել նախազգուշական նկատառումներով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular