Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ԶՈւ միացյալ շտաբի պետի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին երկուշաբթի օրը հայտարարել է, որ հեռախոսով զրուցել է ԱՄՆ շտաբի պետերի միացյալ շտաբի պետ, գեներալ Մարկ Միլիի հետ և նրա հետ քննարկել ռազմաճակատում տիրող իրավիճակը և զենքի ու եւ զինամթերքի մատակարարումը, հաղորդում է BBC-ն։
Մասնավորապես, ուկրաինական զորքերի հարձակման վերաբերյալ Զալուժնին նշել է. «Ծանր մարտերը շարունակվում են, ուկրաինական զորքերը քայլ առ քայլ շարունակում են պայմաններ ստեղծել առաջ շարժվելու համար։ Նախաձեռնությունը մեր կողմն է»: