ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մայր Հայաստան» շարժումը մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին․ Անդրանիկ Թեւանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ Այս մասին տեսաուղերձում ասաց շարժման համակարգող Անդրանիկ Թեւանյանը։

«Ես Մայր Հայաստանի արձանի մոտ եմ, որը շատ խորհրդրանշանական վայր է Երեւանի բնակիչների եւ ամբողջ հայության համար։ Մեզ համար անընդունելի է Նիկոլ Փաշինյանի վարած ոչ լեգիտիմ քաղաքականությունը, որը սպառնալիք է Հայաստանի եւ Արցախի համար։ Մենք չենք ընդունում Արցախն Ադրբեջանի կազմում եւ ուզում ենք կանխել Հայաստանի գահավիժումը։ Համոզված եմ, որ անվտանգ եւ ուժեղ երկիր կառուցելու հնարավորությունն ունենք։ «Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, որը մենք դիտարկում ենք որպես ամբողջական իշխանափոխության եւ երկիրն այս իրավիճակից դուրս բերելու հնարավորություն»,- նշեց նա։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular