ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր են Հանրապետական կուսակցության առաջատար դեմքերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը (ՀԿՈՒՀԿ/ВЦИОМ) ներկայացրել էգալիք խորհրդարանական ընտրություններից առաջ տիրող հասարակականքաղաքական իրավիճակի մասինՀայաստանի Հանրապետության բնակիչների շրջանում իրականացված հարցման արդյունքները:

Ըստ հարցման արդյունքների, ՀՀ բնակչության 72%-ը նշել են, որ մտադիր են մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Հաշվի առնելով մերժումների չափաբաժինը՝ մասնագետների կանխատեսմամբ ընտրություններին մասնակցությունը կկազմի մոտ 62%: Միաժամանակ ընտրողների մեկ երրորդը դեռևս որոշում չեն կայացրել, թե ում օգտին են քվեարկելու կամ էլ հրաժարվում են հայտնել իրենց ընտրության մասին սոցիոլոգներին: Դրանով էլ պայմանավորվում է էլեկտորալ պատկերի նշանակալի փոփոխականությունը. իրավիճակը մնում է անորոշ, և զարգացումները մեծապես կախված են լինելու ընտրարշավի ընթացքից: 

Ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի տնօրեն Վալերի Ֆյոդորովի կողմից ներկայացված վերլուծության, Հանրապետական կուսակցության հնարավորությունները մեծացնում են վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնը պահպանելու տված խոստումը. նա վայելում է ազգաբնակչության կողմից մեծ աջակցություն (77%):

Միաժամանակ Հայաստանի Հանրապետական Կուսակցության մեկ այլ առաջատարը Տարոն Մարգարյանն է, ում վստահում է ՀՀ ազգաբնակչության 60%-ը:

Նախընտրական հարցումն իրականացվել է ՀԿՈՒՀԿ-ի կողմից 2017 թ. փետրվարի 22-ից 26-ը «Շանթ» հեռուստաընկերության պատվերով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular