ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը Մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում վաստակել է 1 ոսկե, 4 արծաթե մեդալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի մասնակիցները 1 ոսկե եւ 4 արծաթե մեդալ են նվաճել Բուլղարիայի Բլագոեւգրադ քաղաքում հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը կայացած 30-րդ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition): Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՄՍ-ից։

Ոսկե մեդալի արժանացել է Ռուբեն Համբարձումյանը, արծաթե մեդալների՝ Գագիկ Մելքումյանը, Վահագն Հովհաննիսյանը, Վահրամ Ասատրյանը (Երեւանի պետական համալսարան) եւ Արման Ֆահրադյանը (Հայ-ռուսական համալսարան)։ Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմը ղեկավարել է Կարեն Քեռյանը: Օլիմպիական թիմը մարզել են Կարեն Քեռյանը, Վազգեն Միքայելյանը, Ալբերտ Գեւորգյանը, Արման Բայրամյանը եւ Տիգրան Հակոբյանը:

Օլիմպիադային մասնակցել են աշխարհի 70 համալսարանի թիմերի շուրջ 393 ուսանողներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular