ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեհաստանի նորանշանակ դեսպանը պատրաստակամ է աջակցելու ՆԳՆ-ում իրականացվող բարեփոխումներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը օգոստոսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների ՆԳ նախարարությունների համագործակցությունը, որը սկիզբ է առել 2004 թվականի սեպտեմբերի 6-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության Կառավարության միջեւ հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում։

Նախարար Վահե Ղազարյանն անդրադարձել է նաեւ ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումներին՝ այդ գործընթացում կարեւորելով միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպական Միության դերը։

 

Դեսպան Պյոտր Սկվեչինսկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ողջունել ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումները, նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցելու բարեփոխումների գործընթացին։

Խոսելով  ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումների մասին՝ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ մեծ ծավալով իրականացվում են նախարարության ձեւավորմանն ուղղված աշխատանքները, այդ թվում՝ կանոնադրության հաստատում, հաստիքների համալրում  եւ այլն։

Նա նաեւ նշել է, որ կառուցվածքը ձեւավորելիս  ուշադրություն է դարձվել հանրային ծառայություններին, որոնք մատուցվում են քաղաքացիներին, եւ մինչեւ տարեվերջ կավարտվեն համալրման աշխատանքներն ու նախարարությունը ամբողջ ծավալով կկարողանա գործարկվել։

Հանդիպման ընթացքում քննարկվել են  նաեւ մասնագետների փորձի փոխանակմանը եւ վերապատրաստմանն ուղղված մի շարք հարցեր։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել ամրապնդելու ձեւավորված սերտ համագործակցությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular