ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն հայտարարել է, որ չի կարող անվտանգության երաշխիքների տրամադրել Ուկրաինային

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրումը Եվրամիության իրավասությունը չէ, օգոստոսի 8-ին հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Մենք անվտանգության կազմակերպություն չենք։ Սա քննարկում է ՆԱՏՕ-ի և առանձին երկրների համար, բայց ոչ ԵՄ-ի՝ որպես կազմակերպության համար»,- պարզաբանել է Ստանոն, գրում է DW-ն։

Նա նշել է, որ Եվրամիությունն աջակցում է Ուկրաինային մի քանի ոլորտներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում, օրինակ՝ ֆինանսավորելով զենքի մատակարարումը ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար։ Ինչ վերաբերում է կոնկրետ անվտանգության երաշխիքներին, «մենք կարող ենք աջակցել դրանց, բայց ԵՄ-ն ինքնին անվտանգության երաշխավոր չէ», - ասել է Պետեր Ստանոն։ « Դա անդամ պետությունների իրավասությունն է, որոնք ունեն նման երաշխիքներ առաջարկելու միջոցներ», - եզրափակել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular