ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիտարկվում է Բաքու-Թբիլիսի-Անկարա արագընթաց մարդատար գնացքի գործարկման հնարավորությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Դիտարկվում է Բաքու-Թբիլիսի-Անկարա արագընթաց մարդատար գնացքի գործարկման հնարավորությունը, հայտնում է BM.ge բիզնես պորտալը, գրում է «Նովոստի Գրուզիան»։

Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղին պաշտոնապես բացվել է 2017թ.-ին և այս տարիների ընթացքում խոսքը միայն բեռնափոխադրումների մասին է։ Սակայն անցյալ տարվա օգոստոսին Թբիլիսիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ այն ժամանակվա Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն ասել էր. «Մենք միշտ հաշվի ենք առնում բեռների տեղաշարժը։ Ինչո՞ւ չմտածել ուղևորափոխադրումների մասին, երբ առաջիկա տարիներին ստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները»։

Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղու երկարությունը  829 կմ է, որից 504 կմ-ն անցնում է Ադրբեջանի, 246 կմ-ը՝ Վրաստանի, 79 կմ-ը՝ Թուրքիայի տարածքներով։ Ադրբեջանը նախաձեռնել է վերակառուցումը, որը կավարտվի 2024 թվականին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular