ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիայում ռուսաստանյան կործանիչը վտանգավոր հեռավորություն է ունեցել ամերիկյան ինքնաթիռից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիայի երկնքում ռուսաստանյան կործանիչը շատ է մոտեցել ԱՄՆ հետախուզական ինքնաթիռին՝ հարկադրելով, որ այն թռչի հողմապտույտի միջով՝ վտանգի տակ դնելով ԱՄՆ անձնակազմի չորս անդամների կյանքը: Այս մասին հայտնել են Միացյալ Նահանգների ներկայացուցիչները։

Նրանց խոսքով, կիրակի օրը տեղի ունեցած միջադեպը մեծ լարվածություն է ստեղծեց  Սիրիայում  վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ինքնաթիռների մոտ հեռավորությամբ  թռիչքների շարքում:

Ռուսական Սու-35 կործանիչը խանգարել է  ամերիկյան անձնակազմին անվտանգ կառավարել  MS-12 ինքնաթիռը, ասել են պաշտոնյաները։

 

Ըստ նրանց, խոսքը վտանգավոր վարքագծի նոր մակարդակի  մասին է, որը կարող է հանգեցնել միջադեպի կամ մարդկանց զոհվելուն։

Վերջին շաբաթների ընթացքում ռուսաստանյան  կործանիչները  բազմիցս հետապնդել են ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքերը, սակայն վերջին միջադեպը տագնապ է առաջացրել, քանի որ վտանգել է ամերիկացիների կյանքը:

Պաշտոնյաները հայտնել են, որ MC-12  ինքնաթիռը, որը կանոնավոր կերպով օգտագործվում է հատուկ գործողությունների ուժերի կողմից, հսկողություն է իրականացրել՝ աջակցելով Սիրիայում «Իսլամական պետության» դեմ գործողություններին, տեղեկացրել են պաշտոնյաները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular