ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուկրաինայի անդամակցությումը ՆԱՏՕ–ին կփրկի Ռուսաստանին». Զելենսկի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին փրկություն կլինի Ռուսաստանի համար: Կիեւի անդամակցությունը դաշինքին յուրօրինակ երաշխիք է, որ «Ուկրաինան ապագայում երբեք չի գա իրենց տարածք»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Որտեղ ՆԱՏՕ-ն է, այնտեղ պատերազմ չկա: Եվ բոլոր երկրները մտան ՆԱՏՕ, քանի որ վախենում էին, որ Խորհրդային Միությունը կվերադառնա ոտքերով, ձեռքերով և Պուտինի գայթակղությամբ։ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար հարձակողական առաքելություն չէ, մենք երբեք ոչ մի տեղ չենք հարձակվել: Որտեղ էլ առաջ ենք գնում, դա մեր տարածքն է։ Մենք այն վերադարձնում ենք։  Ռուսաստանը պետք է երախտապարտ լինի, եթե Ուկրաինան լինի ՆԱՏՕ-ում։ Ճիշտ այդպես։ Որովհետև Ռուսաստանի համար անվտանգություն է, որ Ուկրաինան ապագայում երբեք չի գա իրենց տարածք»,- ընդգծել է Զելենսկին լատինաամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Նախագահը նաև վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ի երկրները, ինչպես և մերձբալթյան երկրները, շատ ուրախ կլինեն, եթե ուկրաինացի զինվորները տեղակայվեն իրենց տարածքում և հսկեն իրենց սահմանը այս պատերազմից հետո՝ խաղաղ պայմաններում։

«Որովհետև բոլորը հասկանում են, որ մենք ունենք հզոր բանակ և շատ զինվորներ»,- հավելել է ուկրաինական պետության ղեկավարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular